Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը։
«Այն, որ հայ հասարակությունում նման քննարկումներ են ընթանում (Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին – խմբ), ինքնին դրական է։ Սակայն զուգահեռներ անցկացնելն անընդունելի է, քանի որ Ադրբեջանը որևէ երկրի նկատմամբ որևէ տարածքային հավակնություն չունի», – ասել է ադրբեջանցի Բայրամովը։