Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը շարժումը մաշեցնելու մասին խոսող փորձագետներին․ «Այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը ՌԴ-ից գումար ստանան՝ ՌԴ-ի մասին նույն ջանասիրությամբ կխոսեն»

Հունիս 05,2024 15:36

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու աջակիցներն այս պահին ավտոերթով ուղեւորվում են դեպի Վարդենիս՝ հանրահավաքի։

Լրագրողների հետ ճեպազրույցում Բագրատ սրբազանն անդրադառնալով Տավուշում սահմանազատված հատվածում ադրբեջանական դրոշի ծածանմանն ասաց՝ մեր շարժումն ու պայքարն այն մեծ ահազանգն է, թե ինչ է տեղի ունենալու ամբողջ Հայաստանում․ «Այս պատճառով ենք նաեւ գնում Վարդենիս, որովհետեւ եթե իրապես բարեմտություն ու փոխգործակցություն կա այսպես կոչված սահմանազատման, սահմանագծման, խաղաղության պայմանագրի գործընթացում, ինչո՞ւ մեր երկրից երկու տարի առաջ գրաված տարածքները չեն զիջվում՝ հետ քաշվելով, այլ 90-ականների խնդիրն արծարծելով հասցրել են այսօրվան։ Ուրեմն խնդիրը հետեւյալն է՝ միակողմանի ուժի, վախի, սպառնալիքների տակ անընդհատ զիջումներ անել»։

Սրբազանի խոսքով՝ Վարդենիս այցի նպատակը իրազեկելն է, ցույց տալ, հասկացնել մարդկանց, թե ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչ է լինելու շարունակությունը։

Նա ասաց, որ նախնական ծրագրել էին վաղը մեկնել Սյունիք, սակայն ուրբաթ օրը շատ կարեւոր ծրագիր ունեն, չեն հասցնի վերադառնալ Երեւան ու պատրաստվել․ « Շատ կարեւոր, առանցքային ծրագիր ունենք»։

Սրբազանն ասաց, որ այժմ շարժումը մտնում է 3-րդ փուլ, եւ այն պետք է դառնա փոփոխությունների փուլը․«Ինձ շատ են ասում, թե ասում էի՝ յոթից տասը օրում կանենք․․․այո ,ասել եմ, բայց այդ 7-10 օրում հասկացանք, որ մենք շատ ավելի մեծ խնդիրների առջեւ ենք, քան թե փորձելով միայն հեռացնել։ Մենք աշխարհաքաղաքական խնդիրներ, մարտահրավերներ կան։ Մեր փափագն է եղել հասնել նշակետին, չենք խաբել ու չենք խաբելու»։

Հարցին՝ իշխանամերձ փորձագետներն ասում են, թե շարժումը մաշեցվում է, սրբազանը պատասխանեց․ «Այդ քաղաքագետներին եթե մենք գումար տանք, իրենք կասեն՝ շարժումը համաշխարհային նշանակություն ունի։ Այդ մարդիկ փող աշխատող մարդիկ ենք, նրանց համար ոչ երկիր կա, ոչ հայրենիք, իրենց համար իրենց տրված արծաթն է ու որովայնը։ Այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը Ռուսաստանից գումար ստանան, Ռուսաստանի մասին են խոսելու նույն ջանասիրությամբ։ Էս մարդիկ սրբություն չունեն, հայրենիք չունեն, վաղն էլ կթողնեն կգնան երկրից։ Փորձագետ չեն, նրանք փորձանքաբերներ են, մի հատ պստիկ խումբ են, որ դեմները խոսենք, կչորանան տեղում»։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930