ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. հունիսի 4-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում գտնվող նորակառույց շենքերից մեկի վերջին հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի նորակառույց (չբնակեցված) շենքերից մեկի 20-րդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 21։55-ին։ Այրվել է մոտ 60 քմ շինանյութ և մոտ 10 քմ՝ ջերմահարվել:
Կարդացեք նաև
«Արմ Կոնստրակտ» ընկերությունը (կոմերցիոն տնօրեն՝ Մ.Գալոյան) հայտնում է. «Հունիսի 4-ին, հրդեհ էր բռնկվել Կոմիտասում` եկեղեցու հարեւանությամբ, նոր կառուցվող բազմաբնակարան համալիրի տանիքում՝ (մոտ 20 քմ) ոչ բնակելի հատվածում:
Տեղեկացնենք, որ բռնկված հրդեհի պատճառով, այրվել էին տանիքում աշխատակիցների կողմից անզգուշությամբ լցված փայտերը, ըստ էության չպատճառելով ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ:
Եւ քանի որ նորակառույց բազմաբնակարան շենքի հրդեհային անվտանգության եւ քաղաքաշինական հարմարավետության բոլոր նորմերը համապատասխանում էին անհրաժեշտ պահանջներին եւ չափանիշներին, փրկարար ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, րոպեների ընթացքում հրդեհը մարվել է: Այս պահի դրությամբ, բոլոր խոչընդոտները հաղթահարված են, իսկ շինհրապարակում շարունակվում են շինարարական աշխատանքները:
Հ.Գ. Մենք ինքներս եւս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարեւոր է, «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության» շինարարական նորմերի պահպանումը, եւ նմանօրինակ դեպքերի ժամանակ ռիսկերի մինիմալացումն ու չեզոքացումը: