Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն իրենց վախն այնպես է բռնել, ո՞նց կարող են խոսել. խոսացող լինեին՝ կխոսեին էլի. Շարմազանով

Հունիս 05,2024 13:48

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին լրագրողներն այսօր խնդրեցին մեկնաբանել հունիսի 4-ին խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդդիմությանն ուղղված մեղադրանքները, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում, չի կողմնորոշվում՝ ուզում է զոհվե՞լ ու տարածքնե՞ր ազատագրել, թե՞ այլ բան է ուզում:

«Իսկ Արարատ Միրզոյանը կողմնորոշվո՞ւմ է՝ իրենք ինչ են ուզում: Օրինակ, եթե Արցախը, ըստ իրենց հայկական չէր, 5000 երեխու ինչու տարան, վարի տվեցին: Իսկ իրենք կողմնորոշվո՞ւմ են՝ իրենք ինչ են ուզում: Իրենց 2021 թվականի ծրագրում գրված է «անջատում՝ հանուն փրկության» Արցախում, գրված է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, ինքնորոշման իրավունքի պաշտպանություն: Այնտեղ գրված չէ, որ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը, մնացած ՔՊ-իստները Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում: Իսկ իրենց ծրագրում գրվա՞ծ է, որ պատերազմի դեպքում պետք է հանցավոր դիտորդի դեր ստանձնեն, Արցախի հայաթափման ժամանակ»,- պատասխանեց Շարմազանովը:

Հետո շարունակեց հարցադրումները. «Իսկ իրենք կողմնորոշվե՞լ են ՀԱՊԿ անդա՞մ են, թե՞ Եվրոպա են գնում, թե՞ արդեն Թուրքիա են գնում: Իրենց ծրագրում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին էր գրված, բայց հիմա ուրացել են ճանաչումը: Իրենց ծրագրում գրվա՞ծ է եղել պատմական ու իրական Հայաստանի մասին, չի եղել, չէ՞… իսկ իրենց ծրագրում եղե՞լ է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պետք է խուժան արշավ սկսեն: Գրվա՞ծ էր՝ վեհափառ հայրապետին պիտի խոչընդոտեն, որ Սարդարապատի հուշահամալիր չբարձրանա, էլի ասե՞մ: Ժողովրդավարության մասով գրվա՞ծ էր , որ դատարանների շենքեր պետք է շրջափակեն, որ 30 հոգով պատգամավոր ծեծեն, բա իրենք էին ասում Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»:

Լրագրողի դիտարկմանը, թե ժամանակին, երբ ՀՀԿ-ն էր իշխանությանը, երբ Բաքվից հակահայ որեւէ հայտարարություն էր հնչում, պաշտոնական բոլոր մակարդակներով միանգամից համապատասխան արձագանք էր լինում, իսկ հիմա Հայաստանի կողմից չկա պաշտոնական մակարդակով նման գործելաոճ, պարոն Շարմազանովն այսպես արձագանքեց. «Հայաստանից մի ասեք էլի, դրանք Հայաստանը չեն ներկայացնում: Նրանք Էրդողանի քաղաքական կրտսեր զավակներն են, պանթուրքիզմի զավակներն են: Ի՞նչ եք պահանջում մի իշխանությունից, որն ուրացել է Արցախը, հանձնել է Արցախը, հողեր է տալիս, Տավուշի գյուղերն է տալիս ու դա ներկայացնում որպես փրկություն: ՀՀ ինքնիշխանությունը թուրքի ոտքի տակ փալաս դարձրած քաղաքական ուժը իրավունք ունի՞ խոսել հայկական շահից: Նրանք Ալիեւի դեմ ո՞նց կարող են խոսել, Ալիեւն իրենց վախն այնպես է բռնել, ո՞նց կարող են խոսել, խոսացող լինեին, կխոսեին, էլի »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930