Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտթեւի անդամը մեղադրվում է ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների ուղղությամբ ծխարձակող գլանակ նետելու համար

Հունիս 05,2024 13:20

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ ՀՀԿ երիտթեւի անդամ Ժորա Ավետիսյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Այսօր վարույթ իրականացնող մարմինը Ավետիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

Արտակ Նավասարդյան

Նրա պաշտպան Արտակ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը) մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների ուղղությամբ ծխարձակող գլանակ գցելու համար:

«Գլանակը կպել է, թե չի կպել, ամեն դեպքում` դիտարկվել է խուլիգանություն, նշվում է, որ այդ կերպ հավաքի անդորրն է խափանվել, հավաքը խափանվել է»,-մանրամասնեց Նավասարդյանը:

Ովքեր են եղել Ժորա Ավետիսյանին երեկ փողոցից ձերբակալողները հարցին, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Հետաքննության մարմնի աշխատակիցներ են եղել: Ձերբակալման արձանագրության եւ որոշման մեջ կան խնդրահարույց կետեր, նշված չեն եղել օրենքով սահմանված հստակ պահանջները՝ ձերբակալող անձանց կոչումը եւ այլն, որոնք դատարանում քննարկման առարկա են եղել»:

Արտակ Նավասարդյանի խոսքով, իրենք դատարանում վիճարկել են Ավետիսյանի գործողությունները՝ պնդելով, որ նրա գործողությունները չէին կարող որակվել խուլիգանություն՝ հաշվի առնելով, որ այդ գործողությունը չի կարող խանգարել հավաքի մասնակիցների անդորրը: Ըստ փաստաբանի, տեսագրություններով ակնհայտ է, որ Ավետիսյանի նետած գլանակից հետո մոտ հիսուն րոպե հավաքը շարունակվել է ու բացի այդ՝ հավաքին տարբեր ձայներ են եղել. «Մենք գտնում ենք՝ հիմնավոր կասկած չկա: Այս դեպքում փախուստի, թաքնվելու խնդիր չկա, նորից հանցանք կատարելու հիմք եւս առկա չէ, որովհետեւ նախկինում Ավետիսյանը հանցանք չի կատարել ու չի հետապնդվել: Առողջական խնդիրներ ունի ու ամենախիստ խափանման միջոց կալանքը չի կարող կիրառվել, խնդրել ենք դատարանին հնարավորության դեպքում քննարկման առարկա դարձնի այլընտրանքային խափանման միջոցի քննարկման հարցը, մասնավորապես՝ տնային կալանքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց երկու ամսով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930