Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն հայերին վերաբերող խնդիր չէ». գերմանացի իրավապաշտպանները COP29-ին նախորդող Բոննի կոնֆերանսի մասնակիցներին կոչ են անում Բաքվից պահանջել ազատ արձակել հայ բանտարկյալներին

Հունիս 05,2024 13:24

Բոննում անցկացվող Կլիմայի փոփոխության կոնֆերանսի  համատեքստում Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները Ադրբեջանից եւ անձամբ նախագահ Իլհամ Ալիեւից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներին: Բոննի այս կոնֆերանսի շրջանակում փորձագետները սահմանում են COP29-ի հանդիպումների օրակարգը, որը տեղի է ունենալու նոյեմբերին, Բաքվում:

Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրություն դարձնել այն փաստին, որ COP29-ն անցկացվելու է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են։

«Ցավալի է, որ ՄԱԿը  նման կարևոր կոնֆերանսը կազմակերպվում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են բոլոր հնարավոր վատթարագույն ձևերով։ Երկիր, որը ցեղասպան քաղաքականություն է վարում հայերի ու Հայաստանի նկատմամբ, որը բոլորովին վերջերս էթնիկ զտումներ իրականացվեց  Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ, որը հենց այս պահին ոչնչացնում է հայերի պատմական հուշարձանները։ Երկիր, որը հենց այս պահին էլ Բաքվի բանտերում է պահում հայ բանտարկյալներին ու պատանդներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ ՄԱԿի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի, այսպես կոչված, օժանդակ մարմիններն հանդիպում են Բոննում։ Այս կոնֆերանսը, որն անցկացվում է COP29-ին ընդառաջ, ընթանալու է մինչև հունիսի 30-ը այստեղ են լինելու ավելի քան վեց հազար պատվիրակներ աշխարհի բոլոր անկյուններից, որոնք նախապատրաստելու են Բաքվում անցկացվելիք COP29-ի օրակարգը։ Այս առիթով, մենք՝ որպես Գերմանահայ կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներ, առաջին նամակն ենք ուղարկել Գերմանիայի Բունդեսթագի բոլոր պատգամավորներին։ Բոննում շաբաթվա ընթացքում լինելու են նաև ուրիշ գործողություններ։

Ի՞նչ կարող եք դուք անել։ Առաջինը՝ դուք կարող եք ձեր սոցիալական մեդիայի էջերում գրառումներ անել՝ հասցեագրելով խնդիրը, նկարներ դնել COP29 հեշթեգով, անձնապես կապ հաստատել ձեր շրջանի պատգամավորի հետ՝ տալով նրան մի պարզ հարց «Ի՞նչ եք անում Դուք, որ Բաքուն անհապաղ կերպով ազատ արձակի Բաքվի բանտերում պահվող հայ բանտարկյալներին ու  պատանդներին, որոնք ցեղասպանության զոհեր են»։ Կարող եք կապ հաստատել ձեր երկրների պատվիրակների, ՀԿների և կլիմայի հարցերով ակտիվիստների հետ, որոնք մասնակցելու են Բաքվի կոնֆերանսին կամ որոնք այսօր մասնակցում են կամ առաջիկա շաբաթներին մասնակցելու են Բոննի կոնֆերանսին։ Դուք ինքներդ կարող եք կազմակերպել ձեր երկրներում մեծ և փոքր բողոքի ակցիաներ, խրախուսել ձեր ընկերներին ոտքի ելնելու։ Սա միայն հայերին վերաբերող խնդիր չէ, սա խնդիրը է, որը կարող է մտահոգել ցանկացած մարդու»,-  ասել է Ջոնաթան Սպանբենբեգը։

Նա նշել է, որ հաջորդ ակցիան Բոննում տեղի կունենա հունիսի 7-ին՝ Համաշխարհային կոնֆերանսների կենտրոնում։

Free Armenian Prisoners թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930