Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրել-կարդալ գիտեն, բայց կարդացած տեքստը չեն հասկանում, 10 տ. երեխաների 30%-ը կարդում են մաթեմատիկայի խնդիրը, պահանջը չեն հասկանում». Նախարար

Հունիս 05,2024 12:16

Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց. «Ես հիշում եմ, վարչապետը մի քանի անգամ նշում էր, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխան գրել-կարդալ չգիտի եւ դպրոց չի հաճախում: Հիմա արվե՞լ է մոնիտորինգ, թե այս ընթացքում այդ տոկոսն ինչպիսին է»:

Անդրեասյանը պատասխանեց. «Բոլորը լարվեցին, որ երեխաների 30%-ը դպրոց չեն հաճախի, չունենք նման ցուցանիշ, պարոն Ասլանյան: Կա միջազգային հետազոտություն, որին մեր երկիրը մասնակցում է, ցուցանիշներից մեկը ֆունկցիոնալ անգրագիտությունն է, դա նշանակում է, որ մարդը գիտելիք ունի, բայց չի կարողանում, չգիտի ոնց կիրառի: Այսինքն, այդ գիտելիքը բացարձակապես իրեն օգուտ չտվող գիտելիք է: Դա ոչ թե վերաբերում է գրել-կարդալ չիմանալուն, այդ երեխաները գրել-կարդալ գիտեն, բայց իրենք իրենց կարդացած տեքստը չեն հասկանում: Այդ 30% ցուցանիշը վերաբերում էր դրան: 10 տարեկան երեխաների 30%-ը կարդում են մաթեմատիկայի խնդիրը, բայց այդ խնդրի պահանջը չեն հասկանում: Այնպես չի, որ մեր երեխաները տառաճանաչ չեն: Այս ցուցանիշը բարելավվել է, 2019-ի արդյունքներով 30-ի փոխարեն 20% է դարձել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930