Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական ձերբակալված երիտասարդին մի քանի ժամ հնարավորություն չեն տվել կապվել ոչ գործընկերների, ոչ ընտանիքի անդամների հետ

Հունիս 05,2024 12:08

Ինչպես եւ հունիսի 4-ին կանխատեսել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը ՀՀԿ երիտթեւի անդամ Ժորա Ավետիսյանին կալանքի միջնորդություն են այսօր ներկայացրել: Այս պահին դատարանը քննում է վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի ժամանակ ճանապարհից ձերբակալվել եւ տարվել էր Քննչական կոմիտե:

Երիտասարդը ձերբակալվել է մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ի պաշտպանություն Ավետիսյանի եկել էր դատարան, նա լրագրողների հետ զրույցում այս ամենը որակեց Փաշինյանի նախանշած բռնաճնշումների քաղաքականություն. «Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումների ուղղությունը, որ ընտրել է, միակ գործիքն է մնացել, ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի: Հեն է, քունը կորցրել է, էլ չգիտի՝ հեծանիվի վրա նստի, թե հեծանիվը դնի գլխին: Քունը կորցրել է էդ մարդը, այլեւս չի հասկանում՝ ոնց կարող է վերականգնել երբեմնի այն ստի շղարշը, որը պատել էր ամբողջ Հայաստանի հանրապետությունը»:

Պատգամավորի խոսքով, Ժորա Ավետիսյանը երեկ տեւական ժամանակ եղել է առեւանգված, նրան մի քանի ժամ հնարավորություն չեն տվել կապվել ոչ գործընկերների, ոչ ընտանիքի անդամների, առավել եւս՝ փաստաբանների ու իրավապաշտպանների հետ. «Մեր համատեղ ջանքերով կարողացել ենք հայտնաբերել նրան, նրա գտնվելու վայրը տեւական ժամանակ եղել է անհայտ,: Դրա համար կոնկրետ բնորոշմամբ ասում եմ, որ մեր ընկերոջն առեւանգել են: Նիկոլի քննչական կոմիտեում ունեն որոշում, որ ցանկացած մարդ, որը կհայտնվի կոմիտեում ու իրենք կպարզեն, որ ինքը Նիկոլի դեմ է պայքարում ու հանուն հայրենիքի, այդ մարդն ուրեմն պիտի կալանավորվի»:

Անդրադառնալով Ավետիսյանին առաջադրված մեղադրանքին՝ ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, պատգամավորը շարունակեց. «Փաշինյանի կարմիր եւ սեւ բերետավորներին հրահանգ է իջեցվել կազմակերպել խուլիգանություն ու զանգվածային անկարգություն: Այո՛, այնտեղ տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, խուլիգանություն, բայց այդ կազմակերպել են ու իրականացրել այս երկրում ձեւական ասված ոստիկանության շարքերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930