Կիրանցի դպրոցի հետ կապված ի՞նչ իրավիճակ ունենք: Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին այս հարցն ուղղեց ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Նախարարը պատասխանեց. «Վարչապետը մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու: Մենք գործող դպրոց ունենք այլ շենքում, նոր դպրոցի շենքը ավելի մոտ է գտնվում սահմանին եւ այդտեղ մենք առաջնորդվելու ենք բնակիչների առաջարկով եւ պահանջով: Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում, մենք պատրաստ ենք թե՛ շահագործել դպրոցի նոր շենքը, անվտանգության միջոցառումներից հետո, թե՛ եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ նույնիսկ դրանից հետո իրենք կասեն, որ հարմար չեն գտնում երեխաներին ուղարկել այդ դպրոց, պատրաստ ենք կառուցել նոր դպրոց եւ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի: Մենք ունենք 2 տարբերակ: Որը ընտրել՝ կլինի բնակիչների առաջարկով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ