Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նոր դասագրքերի մրցույթներում արդեն ընտրության հնարավորություն կա. «Մեր խնդիրը լինում է այնտեղ, որտեղ չունենք մրցակցություն, իսկ նախկինում այդպես էր, մրցակցություն չկար ընդհանրապես: Հիմա մենք ձեւավորել ենք մրցակցություն, վստահ եմ, ամեն տարվա վրա ունենալու ենք ավելի լավ դասագիրք: 4-5 խումբ գրում է ու դու հնարավորություն ունես նրանցից ընտրել:
Կներեք, պատմության դասագրքի մասին էդքան խոսում էին մեր բոլոր հայտնի եւ անհայտ պատմաբանները: Նրանցից ոչ մեկը գիրք չի գրել, էդքան խոսում էին, էդքան կարեւորում էին, ո՞ւր են իրենց գրած գրքերը, ինչո՞ւ ենք մենք էլի պատմության դասարանի դասագրքի մրցույթ հայտարարում ու մնում նույն վիճակում: Եթե էդքան կարեւորում են, մասնագետները պիտի գրեն, կներեք, ԿԳՄՍ-ն չի գրելու դասագիրք, դա պիտի մասնագետները անեն: Եթե իրենք չգրեն մենք էլի հայտնվելու ենք նույն վիճակում:
Դրա համար, եթե էդքան կարեւորում են, հաջորդ տարվա համար մրցույթները հայտարարված են, խրախուսում եմ, թող դիմեն, սիրով բոլոր գրքերը կկարդանք, կընտրենք լավագույնը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ