Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները». Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել

Հունիս 05,2024 11:48

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները՝ բերեմ թարմ օրինակ.

Երեկ քաղաքական պատճառներով ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնք իբր մայիսի 31-ին ԱԳՆ մուտքի մոտ կատարել են խուլիգանություն։

Կալանքների քննությունն իրականացնող հերթապահ դատարանը Ավանի նստավայրն է, որտեղ աշխատում է 11 դատավոր։ Այսինքն նորմալ ծանրաբեռնվածության դեպքում դեռ 6 անձի կալանքի հարցն այս դատարանը կարող էր հանգիստ քննել:

Բայց… Քանի որ այդ դատարանում բոլոր դատավորները չեն, որ կկատարեն քաղաքական իշխանության հանձնարարությունները՝ դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ անհրաժեշտ է հերթապահության ավելացնել այլ դատարան, Կենտրոնի դատարանը:

Պատկերացնո՞ւմ եք: Ավանի նստավայրում դեռ ազատ էր 6 դատավորներ (Արման Հովհաննիսյան, Հարություն Մանուկյան եւ այլն), սակայն Մնացական Մարտիրոսյանը համարեց, որ դատավորները կալանքի համար չեն բավարարում:

Ով տեղյակ չի՝ ասեմ. այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական հանձնարարությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930