Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ստացավ ու ի՞նչ կթողնի Նիկոլն իրենից հետո. Շարմազանով

Հունիս 05,2024 11:28

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի ամենամեծ մեղքն Արցախի հանձնումն ու հազարավոր նահատակներն են. սերունդներն ու պատմությունը նման մեղքերը չեն ներում։

Ի՞նչ ստացավ ու ի՞նչ կթողնի Նիկոլն իրենից հետո։

Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 14-ին հրապարակավ ասել եմ՝ Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ, մարտունակ բանակ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը նա մսխել է:

Ավելին, դրա մասին ուղիղ ասել եմ նաև կապիտուլյանտի հետ հանդիպման ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին։

Իսկ ի՞նչ ենք իրականում մենք իրեն ժառանգել։

2008-2018թթ. Հայաստանը նախ եւ առաջ բանակցել է կարգավիճակի հարցը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները 2009-2013 թթ. արել են 5 հայտարարություն, որոնց համաձայն Արցախի ժողովուրդն ունի պարտադիր կամարտահայտության իրավունք, առանց սահմանափակման։

2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ստիպված ստորագրել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

2016-ի հոկտեմբերին Ալիեւը հայտարարում է, թե «իր վրա ճնշում են գործադրում, որ ճանաչի Արցախի անկախությունը»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովը հայտարարել է 2020-ի պատերազմից հետո, քաղաքական ապտակ հասցնելով կապիտուլյանտին, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի համաձայն Արցախը ստանալու էր սկզբում միջանկյալ, այնուհետեւ վերջնական կարգավիճակ՝ առանց որեւէ սահմանափակման։

Քարվաճառն ու Լաչինը մնում էին մեր վերահսկողության տակ մինչեւ Արցախի վերջնական կարգավիճակի տրամադրումը։

Այդ ամենն արվում էր առանց որեւէ պատերազմի և զոհի։

Հիմա ասեք ինձ, սրանից ավելի հայանպաստ հարցի լուծում եղե՞լ է։

Իհարկե՝ ոչ։

Իսկ ի՞նչ արեց այս կապիտուլյանտ փորձանքը։

Հրաժարվեց հայանպաստ ժառանգությունից, Ալիևին «կառուցողական» համարեց, բանակցությունը սկսեց իր զրոյական կետից, ի՞նչ ուզեց՝ դա էլ բանակցեց, Արցախը Հայաստան է եւ վերջ սադրիչ հայտարարությամբ մեզ ներքաշեց պատերազմի մեջ, 5.000 նահատակի պատճառ դարձավ, պատերազմի սկզբում հրաժարվեց ռուսական խաղաղապահներից, հոկտեմբերի 19-20-ին մերժեց Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, հանձնեց Արցախը։

2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում հերթական անգամ «ծնկի եկավ» Ալիևի առաջ՝ ստորագրելով մի թղթի տակ, որտեղ գերիների մասին խոսք չկար։

2022-ի հոկտեմբերի 6-ին դավաճանաբար ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Այն Արցախը, որի մասին Նիկոլը 2018-ի մայիսի 9-ին ասում էր. «Իսկ ո՞վ է ասում, որ Արցախը գերտերություն չէ»։

Այդ հայտարարությամբ նա հրապարակավ ընդունել է, որ Սերժ Սարգսյանն իրեն թողել է գերտերություն Արցախ։

2023-ի սեպտեմբերին դիտորդի դեր ստանձնեց ու հանցավոր անգործություն ցուցաբերեց Արցախի հայաթափման ժամանակ՝ հերքելով էթնիկ զտումների փաստը, որը ՄԱԿ -ում իր ԱԳՆ ղեկավարին երեսով տվեց Ալիեւի ԱԳՆ ղեկավարը։

Հետո հերթը հասավ Տավուշի տարածքները հանձնելուն, Հայոց պահանջատիրությունից հրաժարվելուն ու Հայ Եկեղեցու վրա հարձակումներին։

Սա է Նիկոլի «աննախադեպ » կառավարման արդյունքը։

Կա կարծիք, որ նիկոլիզմի պաշտպան լինելու համար կամ մոլորյալ պետք է լինել, կամ՝ պետության թշնամի, կամ էլ՝ երկուսը միասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930