Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ. «Ժողովուրդ»

Հունիս 05,2024 10:25

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը այս տարի եւս բարելավել է:

2023 թվականի հայտարարագրում պատգամավորի՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացված եկամուտները նախորդ՝ 2022 թվականի համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազար դրամից դառնալով 10 մլն 508 հազար դրամ։

Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորը Արարատի մարզի Այնթափ համայնքում ունի համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված հողամաս, նաեւ Աջափնյակ վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականության իրավունքով բնակարան՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորն ունի նաեւ մեկ այլ բնակարան, որը նրա հայտարարագրում արտացոլվել է դեռեւս 2022 թվականին։

Հենց այս բնակարանի համար Լուսինե Բադալյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 523 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930