Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, թե մանդատներից հրաժարումը շատ ավելի մեծ ճգնաժամ կարող է առաջացնել, քան նույն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումը, Արցախի հայաթափումը». «Հրապարակ»

Հունիս 05,2024 10:18

Եթե փորձենք վերլուծել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերջին շաբաթների ընթացքը, կնկատենք, որ այն անցնում է գերատեսչություններով, պահանջներ ներկայացնելով, հնարավորություն տալիս դրանց ղեկավարներին՝ անելու իրենց քայլը։ Շարժումը պատրաստվում է շրջել Հայաստանի մարզերով, եւ, դատելով Բագրատ սրբազանի խոսքից, նպատակը շարժման համահայաստանյան բնույթը ցույց տալն է։ Մեծ հանրահավաքը եւս անխուսափելի է ու «լինելու է դեպի հաղթանակ տանող կարեւոր հանգրվան»։ Չի բացառվում, որ այդ հանգրվանը լինի խորհրդարանը՝ նախ այն պատճառով, որ Սահմանադրությունն առաջնային մանդատ ունեցող ԱԺ-ին է հնարավորություն տալիս պատգամավորների 1/3-ով սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով, մանդատներից հրաժարվելու հարցը մանդատները վերցնելու պահից է իրենց համար օրակարգային։ «Մենք, իհարկե, քննարկում ենք տարբեր սցենարներ, թե երբ ավելի օգտակար կլինի մանդատից հրաժարվելը, քան այն պահելը։ Մենք գիտակցում ենք, որ, վերջիվերջո, հանգուցալուծումը պետք է լինի խորհրդարանում, իհարկե, համաժողովրդական ճնշման ներքո, այս պահին մանդատներից հրաժարվելը ոչ միայն դրական ազդեցություն չի ունենա, այլ կլինի ուղղակի, չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց շատ մոտ կլինի դասալքությանը»,- ասաց Խաչատրյանը։ Նա հիշեցրեց՝ օրենսդրական կարգավորումները չեն ենթադրում ԱԺ արձակում, եթե խորհրդարանում մնում է միայն քաղաքական մեծամասնությունը: Ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամին. «Երկիրը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություն ստանձնելուց հետո եւ մասնավորապես 2020թ․ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո մշտական քաղաքական ճգնաժամերի մեջ է։ Չեմ կարծում, թե մանդատներից հրաժարումը շատ ավելի մեծ ճգնաժամ կարող է առաջացնել, քան նույն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումը, Արցախի հայաթափումը եւ բռնակցումն Ադրբեջանին եւ Տավուշի մարզի տարածքների հանձնումը թշնամի Ադրբեջանին։ Այնպես որ, ես այս պահին որեւէ հավելյալ արժեք չեմ տեսնում մանդատները դնելու մեջ, բայց կրկնում եմ՝ մանդատները վերցնելու պահից ի վեր, մանդատներից հրաժարվելը միշտ քննարկումների առարկա է եղել, եւ այս պահին դա պայքարին հավելյալ արժեք չի բերի»։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930