Դեռեւս մ.թ.ա. 4-րդ դարում հին հույները ձեւակերպել են, այսպես կոչված, «կույտի պարադոքսը»: Ըստ այդմ՝ ցորենի մեկ հատիկն ակնհայտորեն կույտ չէ: Եթե դրան ավելացնենք եւս մեկ հատիկ, դարձյալ, կարծես թե, կույտ չէ: Ավելացնելով մի-մի հատիկ, մենք, այդպիսով, չենք կարողանա հստակ ասել, թե որ պահից է ցորենի հատիկների հավաքածուն կույտ դառնում:
Կա նաեւ նույն պարադոքսի հայելանման շրջվածքը: Այսինքն, եթե ենթադրենք, որ կա, ասենք մեկ միլիոն ցորենի հատիկ, որը «մենք» կույտ ենք անվանում, ապա, մի-մի հատիկ հանելով, որքա՞ն պետք է պակասեցնենք, որպեսզի այն դադարենք «կույտ» կոչելուց:
Նույն հարցադրումը, կարծում եմ, կարող ենք անել «պետություն» հասկացության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի, այնուամենայնիվ, պետությո՞ւն է: Ես, ճիշտն ասած, կասկածում եմ. Երրորդ հանրապետությունը «նախագծվում էր» որպես Արցախի ազատության եւ անվտանգության երաշխավոր: Բայց ՀՀ իշխանություններն ասում են՝ «Այո, իհարկե, մենք պետություն ենք՝ Ալմա-Աթայի հռչակագրով»:
Լավ, ենթադրենք: Բայց «ցորենի հատիկները» գնալով պակասում են: Առանց Գորիս-Կապան մայրուղու պետությո՞ւն ենք: Առանց Սյունիքի եւ Գեղարքունիքի մեր ինքնիշխան տարածքների պետությո՞ւն ենք»: Չէ՞ որ պետության հատկանիշն է վերահսկողությունը որոշակի տարածքի հանդեպ: Առանց Տավուշի սահմանամերձ տարածքների, որտեղ հայտնվում են թշնամու զինվորները, պետությո՞ւն ենք:
Կարդացեք նաև
Իշխանությունները դարձյալ ասում են՝ «Այո, իհարկե, մենք այդպիսով ամրապնդում ենք մեր պետականությունը: Դա մեր հանճարեղ դիվանագիտության արդյունքն է»:
Լավ, դա էլ անցանք: Բայց մոտ ապագայում «ցորենի հատիկները» կշարունակեն պակասել: Առանց Տիգրանաշենի եւ այլ «անկլավների», մեր ռազմավարական մայրուղիները վտանգված վիճակում, շարունակելո՞ւ ենք պետություն մնալ: Այլ պետությունների պահանջով Սահմանադրությունը, օրենքները, զինանշանը փոխելով, էլի՞ պետություն ենք մնալու: Սեփական տարածքով «միջանցք» հանձնելով, դարձյա՞լ կարող ենք պետություն համարվել: Վերջապես, իշխանությանն «աջակցող» թշնամու զորքով, որը եթե գա, էլ չի գնա, շարունակելո՞ւ ենք պետություն լինել:
«Այո, – կասեն իշխանությունները, – որովհետեւ ժողովուրդը դրան կողմ է, իսկ Նյու-Յորքում ՄԱԿ-ի դիմաց ծածանվելու է մեր դրոշը»:
Չգիտեմ, գուցե: Բայց անձամբ ինձ համար «ժողովրդի կողմ լինելը» եւ ծածանվող դրոշը չափանիշներ չեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Ցավոք 2018 թվականի մայիսի 8ից մենք պետություն չենք։ Որովհետև մեկ անձի շանտաժին ենթարկվող որկիրն պետություն չի կարող լինել։
Ցավում եմ բայց Դուք էլ անձամբ և մեր հայրենակիցների մեծ մասն ողջունեց մեր ինքնաոչընչացման սկիզբը՝ ուրիշ հայերի նկատմամբ ատելքւթյունով պայմանաորված։
Ու թող ոչ ոք չասի թե դա գեներացված ու չապացուցված ստերիարդյունք չեր
Գոնե հիմա անկեղծ եղեք
Արցախն էր ՀՀի «ազատության եւ անվտանգության երաշխավոր»ը: Ոչ թէ հակառակը: Այդպէս էր, այլազան եւ բոլոր առումներով. ամենագործնական, շօշափելի ու անհրաժեշտ նկատառումներից մինչեւ աննիւթական բայց էական ազդակներ:
Իսկ վերեւի, ցորենի հատիկներու այլաբանութեան արձագանգելով՝ երբ որ, 5 ու կէս դարերէ ի վեր բնաւ չկար որեւէ ցորենի հատիկ, չունէինք հայկական որեւէ պետականութիւն, Դանիել Վարուժանը գրած էր՝ «Հացին Երգը»:
Այս կարծեցեալ պետականութեան ցորենի մի քանի փտած հատիկներով, կարելի չէ իսկ յօրինել՝ «Հացին կաղկանձը»:
«Ցորենի հատիկները» կպակասեն այնքան ժամանակ, մինչև որ հնարավոր լինի մի հայացքով ճշգրիտ որոշել հատիկների քանակը։ Այդ ժամանակ այն այլևս չի համարվի «կույտ», և Հայաստանն այլևս պետություն չի կոչվի։ Բայց միթե՞ դա չէր ձեր ուզածը։ 2021-ի ընտրություններին դուք՝ հարգելի Արամ, պատրաստ էիք երկրորդ փուլում ընտրել ՔՊ-ին, այդպես չէ՞: “Նախկինների” իշխանության չգալը ավելի կարևոր էր չէ՞, քան Հայաստանի, Արցախի և հայերի ճակատագիրը։
Հիմա էլ հնարավոր չէ ՔՊ-ից ազատվել։ Դա նշանակում է որ Հայաստանը վերածվելու է “Արևմտյան Ադրբեջանի”։
Not that Mr. Abrahamyan needs my assistance, but I think accusing him of supporting this administration in 2021 is not fair. If my memory is correct, the editor was leaning (rightly so, in my opinion) towards first president LTP’s HAK. Moreover, in early December 2020, a month after the war, Mr. Abrahamyan wrote an editorial calling for the Premier’s resignation and how important it was for national morale that Nikol not be the leader welcoming the new year (2021).
Ես չեմ մեղադրում, ես ասում եմ այն, ինչ կա։ “Ես նիկոլական չեմ, բայց …” կամ “ես ընդդիմադիր եմ, բայց …” չի լինում։ Այն, որ նա պատրաստ էր իր ձայնը տալ ՔՊ-ին, արդեն իսկ հերքում է իր ընդդիմադիր լինելը։
1/ Ո՞վ ասաց, որ ես «պատրաստ էի ձայնս տալ ՔՊ-ին»: Ես պատրաստ էի ձայնս տալ ՀԱԿ-ին եւ տվել եմ: 2/ Լրագրողը ընդդիամդիր կամ իշխանամետ չինում: 3/ «Ես նիկոլական չեմ, բայց…» խոսույթը նիկոլականության ամենավառ դրսեւորումն է՝ այս հարցում Ձեզ հետ 100 տոկոսով համաձայն եմ
Դո՛ւք 👇 23:14
https://www.youtube.com/watch?v=-nBINYpMcgQ&list=WL&index=26
Շնորհակալություն: Այո, հաստատում եմ, որ այդ համատեքստում՝ Քոչարյան թե Փաշինյան, այո, ասեմ եմ, որ կգերադասեի երկրորդին: Բայց պետք է հաշվի առնեք, թե ինչ եմ ասել ամբողջ հարցազրույցի ընթացքում, եւ ինչ եմ ասել երկուսի մասին: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ՝իմ ասածներին նման ուշադրություն դարձնելու համար 🙂 :
2018ի Ապրիլին վերջը կամ Մայիսին սկիզբը արդէն, յիշողութեամբ կը յիշեմ – եւ իրօք, զարմացա՛ծ էի -, այս խմբագիրը – ինքն իր… նուրբ ձեւերով -, այս սիւնակին մէջ արդէն յայտնեց իր վերապահութիւնները -, այդ ուղղութեամբ: Բանականութեան ձայն հնչեցուց, ջանաց մեղմացնել «խելագարուած ամբոխ»ի ինքնասպանական կատղանքը, գիտնալով որ այդեպիիս մի բան, չի կրնար լաւ յանգում ունենալ: Իսկ անկէ ետք, եթէ ուզէր իր անձնական շահը հետապնդել, ես կը կարծեմ թէ զինք նոյնիսկ Հ1ի այն նշանաւոր Պետրոսին տեղը կու տային… Սակայն քանի որ ինք չուզեց ինքզինքը ծախել, ինք ալ, այս թերթն ալ, դարձան իշխանութիւնների թիրախը: Ի միջի այլ յարձակումների, տեսանիւթների ամբողջ արխիւները անհետացուցին… ինչի՞ մասին է խօսքը… եւ ո՞րմէկ թերթին լրագրողն էր, որ այդպէս լաւագոյն կերպով – եւ կատաեալ անվախութեամբ – խայտառակեց Փաշինյանը, Մամլոյ ասուլիսի մը ընթացքին… եւայլն. եւայլն. չէ… արդար ըլլանք…
Խմբագիրը կարիքը չունի պաշտպանութեան: Ի հարկին, ինք շատ լաւ գիտէ ազդու կերպով հակադարձել իրեն ուղղուած անիրաւ քննադատութիւններին:
Սակայն, առաջինը անտեսեցի, բայց հիմա որ վերեւ, նոյն ուղղութեամբ՝ երկու մեկնաբանութիւններ կան արդէն, չեմ կրնար լռել: Որովհետեւ խնդիրը տարբեր տարողութիւն ստացաւ:
Նախ, որպէս մօտաւորապէս ութը տարիներէ ի վեր այս սիւնակին մնայուն եւ կանոնաւոր ընթերցող, ես կը վկայեմ, որ այդ երկու քննադատութիւնները հիմնաւորուած չեն:
Դրանք չեն համապատասխանէր իրականութեան: Ու նաեւ, անարդար են:
Սակայն ոչ միայն որեւէ անձնական բան չկայ այս «միջամտութեանս» մէջ, այլ նիւթը կը վերաբերի ընդհանուր կացութեան:
Որովհետեւ, եթէ այդ քննադատութիւնները, եղածին պէս ընդունուին, ապա բուն եւ իսկական, Փաշինյանին եւ ՔՊի հետ համագործակցող, նրանց ծառայող – այլապէս պժգալի – Մամուլի գործիչներ, նոյն տոպրակին մէջ պիտի դրուին, քան թէ այս խմբագիրը. որու խնդրոյ առարկայ «յանցանքը», ամէն դէպքում, կարելի չէ համեմատել իսկ նրանց կատարածին հետ, մինչեւ օ՛րս. մինչ այս խմբագիրը, վստահաբար ի գին անձնական նիւթական վնասներու, գոնէ հիմա, իր ասպարէզի սահմաններում, պայքարում է այս դժոխածին վարչակարգին դէմ:
Մ. Հայդուկ Շամլեան
The diminishing grains of wheat have never been a problem for the Armenian people, whether in Armenia or in the Diaspora. We’re almost a post-nation-state type of people, a global, nomad, gypsy-ish, vordegh hats endegh gats type of people … maybe there is wisdom in that too, who am I to judge!
A small percentage among us would like to have a stable and developed national state but the majority would be fine with a community center, a church, a school, and a lot of money. Yearly gatherings around kafta, dolma, and tuti oghi will do for the social aspect and for culture there will always be an Armenian musician (ex. Armenchik) or painter here and there, that we can point to and say that we’re proud to be Armenian.
Sagh arkhayin aper 😉
Ժողովուրդ, ամեն ինչ ճիշտ է ընթանում: Պահենք մտքում որ Բագրատ Սրբազան է եկել հայ իրականություն: Չհուսահատվենք: Հուսահատվելը այս պայմաններում համարժեք է 2021-ին նիկոլի օգտին քվեարկելուն: Սա է ճշմարտությունը: Սա է պետք տեղ հասցնել ժողովրդին` եթե ափսոսում եք 2021-ի արածը, կպեք շարժմանը: Պատմական աներևակայելի ֆենոմեն` ազգովի սխալ ուղղելու հնարավորություն:
Ցորենի հատիկներից և հին հույներից:
Հայերի ‘սուրբ թիվը’ 8-ն է` 8 հայը անում են պետականություն: Բոլորս հիացած ենք ծտերի խումբ կազմելու ու սինխրոն շարժվելու ֆանտաստիկ պատկերով: Պարզվում է ճտերը ի վիճակի են ակնթարթում, միաժամանակ ‘տեղեկություն’ քաղել, մշակել և կոորդինացնել շարժումը ըստ այդ: Ծտերի ‘սուրբ’ թիվը 7-ն է:
…շարունակեում եմ… Իսկ հրեաները ունեն մի խոսք կպչելիության մասին` ‘ստիկինգ տուգեզեր’ (անգլերեն) և թիվը 6-ն է:
Այնքան ժամանակ ինչքան հայ ազգը կծնի 8 զորեղ բալիկ, Հայաստան պետությունը ունի սյուներ, ուսեր, ողնաշար այն պահելու: Ճանաչենք այդ զորեղներին երբ նրանք գալիս են ասպարեզ ու օժանդակենք: Արամ Աբրահամյանը շատ լավ հարցերի հեղինակ է: Միշտ չէ, բայց է: Մենք կա՞նք այդքան: Գնահատենք: