Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեբեդամերձ փոքրիկ թաղամասն ուղղակի վեր է ածված տղմաշաղախ կեղտակույտի»

Հունիս 05,2024 13:30

Դեբեդի վարարումը վնաս է հասցրել Արմեն Տեր-Քառյանին, որն ասում է. «Ամբողջությամբ հեղեղվել եւ քշվել է այգիս։ Այնպիսի հսկա ջրավազան է գոյացել այգումս, որ մեջն ընկնելու պարագայում` անհետ կկորչեմ։ Սա մայիսի 26-ի հեղեղման հետեւանքն է։ Սարահարթին մերձ հսկա լեռնազանգվածից իջնող սելաֆը խփել, պատռել է թաղամասը սնուցող խողովակը ու օրեր շարունակ` հեղեղն էլ հետը, ստեղ ահռելի ավերածություններ է անում, միաժամանակ պարարտացնում գժված գետին։ Նման «փոքր» վթարների ժամանակը հիմա մեզ մոտ չկա։ Ինչպես արդեն ասացի, առավել նուրբ տեղանքներում է մոբիլիզացված ուժերը, միայն հաստատապես կարող եմ պնդել, որ այստեղ տարիների աշխատանք կա կատարելու։

Վենետիկի վերածված քաղաքում խուճապ չկա, բայց սթրեսային վիճակ է։ Ալավերդցին նման բան չտեսած-չպատկերացրած՝ միայն իրար հարցնում են.

«Արա, էս ի՞նչ էր»:

«Առավոտը» ներկայացնում է աղետի գոտու բնակիչ Արմեն Տեր-Քառյանի ֆոտոռեպորտաժը:

1.Այս փլվածքը հենց Ալավերդի-Երեւան-Թբիլիսի մայրուղու` Ալավերդու սիրտն է։ Պատկառելի ակացիաների ծառերով էին պատված, վաճառքի տաղավարներով, Ալավերդու ամենաբանուկ մայթերով եւ քաղաքը սնուցող հաստ գազամղիչ խողովակով: Ինչպես տեսնում եք, այլեւս դրանց հետքը չկա, իսկ փլվող ճանապարհը՝ դեռ գեթ միակողմանի, ոստիկանների հսկողությամբ է գործում։

2.Եվ մայթերը, եւ ափապատնեշները, եւ ջրահեռացման մետաղյա ցանցերն իրարից հեռացել, ծռմռվել եւ գեթ ոստիկանական ժապավենն է հուշում վտանգավորության ռիսկերի մասին։ Սակայն չի կարելի տեղի իշխանավորներին մեղադրել: Խիստ սակավ է աշխատող ձեռքը, որոնք առավել անհրաժեշտ տեղանքներում են գործում։ Ախթալայի, Քարկոփի տեղանքներում կան արգելափակված մարդիկ, իսկ Ալավերդու` Սանահին կայարան դեբեդամերձ փոքրիկ թաղամասն ուղղակի վեր է ածված տղմաշաղախ կեղտակույտի։

3.Ամենուր նման աղբակույտեր են, իսկ քաղաքի ամենամեծ սուպերմարկետ «ԿԱՏԱ»-ն այս վիճակում է։ Մյուս բոլոր ափամերձ խանութները` քշված-տարված են:

4.Շատ կանգուն ծառեր պատկերվածի օրին են եւ անասելի վտանգ են ներկայացնում ուղեւորների եւ երթեւեկի համար:

5.Հիմա այն հատվածների տեղանքը ցույց տամ, ուր թվում է՝ բարվոք վիճակ է, բայց րոպե-րոպե աղետ կարող է տեղի ունենալ։


6-7. Սա այն կամուրջն է, որն աջ թեւով տանում է դեպի Սանահին -Սարահարթ, իսկ ձախ թեւով` Ալավերդու վերին փողոցով ձգվում է հանրապետական մայրուղին, դեպի հարեւան երկիր Վրաստան։ Եթե նորից հանկարծ հեղեղում լինի, իսկ մեզ մոտ օրը մի քանի անգամ մթնում է երկինքը եւ սկսում է գոռալ, ապա այս ծանրություններին հավելվող հոսքն ու նոր գետային կեղտը, էլ չի դիմանա, տեղի կտա նաեւ այս կամուրջը, թեեւ այն վնասված է արդեն:

«Առավոտ» օրաթերթ
04.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930