Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամների քաշքշուկը շարունակվել է դատարանի շենքից դուրս

Հունիս 05,2024 13:00

Տուժող կողմը չսպասեց դատավճռի հրապարակմանը

Երեխայի բարձրախոսը գողանալու հարցի շուրջ վեճ էր սկսվել «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնում»:

2022 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ավագ հ/քննիչ Արթուր Իսկանդարյանի որոշմամբ Ջամիլա Ուսուբյանը ճանաչվել է տուժող: Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի փետրվարի 14-ին Անդրանիկի 74-րդ շենքի 9-րդ հարկում, շենքի 1-ին հարկի շքամուտքից լսել է կնոջ եւ նույն տուժողի՝ Ջամիլա Ուսուբյանի միջեւ տեղի ունեցող վիճաբանության ձայները՝ պայմանավորված բարձրախոսի գողության շուրջ նախորդ օրը տեղի ունեցած խոսակցության հետ: Ըստ դատարան ուղարկված գործի նյութերի, պարզաբանումներ կատարելու նպատակով Գ.Մ.-ն վերելակով ցանկացել է իջնել առաջին հարկ, սակայն ընթացքում վերելակը կանգ է առել եւ վերելակ է մտել նաեւ տուժողի ամուսինը՝ Գրիգոր Գյուլփանոսյանը, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, ձեռնափայտերով քայլող: Հարեւանը ձեռքերով սեղմել է Գրիգորի պարանոցն ու բռունցքով 3-4 հարված հասցրել նրա գլխի շրջանին՝ պատճաոելով «առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ գլխի ձախից հետնա-ճակատային շրջանի քերծվածքի ձեւով արտահայտված մարմնական վնասվածք»: Նա խոհանոցային դանակն ուղղելով Ջ. Ուսուբյանի ուղղությամբ՝ վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, հայհոյանքներ: Տուժողը մտել է տնօրենի աշխատասենյակ եւ փակելով մուտքի դուռը՝ ահագանգել է ոստիկանություն: Ի դեպ, մեր ձեռքի տակ գտնվող ավագ փորձագետ Վ. Ոսկանյանի եզրակացության համաձայն, փորձաքննության ներկայացված գործարանային եղանակով պատրաստված խոհանոցային «դանակը սառը զենք չի հանդիսանում»:

Այս տարվա մայիսի 16-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր (Շենգավիթի նստավայր) Սամվել Յուզբաշյանը ստանձնել էր քրեական գործի վարույթը:

Մայիսի 29-ին դատարանը հեռացել էր դատավճիռ կայացնելու, իսկ քանի որ տուժող կողմը վիճաբանության մեջ էր հայտնվել, նրանք գնացել են տուն, չիմանալով, որ դատարանը, ըստ «Առավոտի» տեղեկությունների, կարճել է գործը, վաղեմության ժամկետ կիրառելու հիմքով:

Ուշադրության արժանի է այն, որ գործով կողմերը չունեին փաստաբան, ներկայացուցիչներ, իսկ որ երկու տարի առաջ դատարան ուղարկված գործով անդրանիկ նիստը տեղի ունեցավ օրերս…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930