Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Գուցե, իշխանությունների ներկայացուցիչների համար է ինչ-որ բան անելու համար 3000-ից մինչեւ մի քանի միլիոն դրամի փոխհատուցում անհրաժեշտ». Էդգար Ղազարյան

Հունիս 04,2024 20:30

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը պատասխանելով  Aravot.am-ի դիտարկմանը, թե  իշխանությունը եւ նրա քարոզիչները պնդում են, իբր Սրբազան պայքարը գնալով մարում է եւ քաղաքացիներին դրամով են շահագրգռում մասնակցել բողոքի խաղաղ անհնազանդության գործողություններին, մինչդեռ Բագրատ սրբազանը միանգամայն հակառակն է ապացուցում՝ մարդկանց հորդորելով զուտ դիտորդի կարգավիճակով չգալ ու չմասնակցել հանրահավաքներին, հանրային հանդիպում-քննարկումներին, ասաց. «Սրբազանի ասածը վերաբերում է նրան, որ սա սովորական պայքար չէ, հետաքրքիր տեսակետներ լսելու համար հանրահավաքներ չեն։ Սա պայքար է, որին պետք է մասնակից լինեն պայքարի, որոշակի գործողությունների պատրաստ մարդիկ։ Իսկ իշխանական տեսակետները, որ իբր մարդիկ այս հավաքներին մասնակցում են գումարի դիմաց, ընդամենը ցնդաբանություն է, որը հնչեցրել են երկու պատգամավորներ՝ Հովիկ Աղազարյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Վահագն Ալեքսանյանը նույնիսկ գումար էր նշել, որ 3000 դրամի դիմաց են գալիս։

Քանի որ հավաքին գումարի դիմաց մասնակից դարձնելը հանցագործություն է, Վահագն Ալեքսանյանը, եթե նման տեղեկություն ունի, պետք է դիմեր իրավապահ մարմիններին, վարույթ նախաձեռներ եւ ապացուցեր դա։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ինքը վիրավորում է այն տասնյակ հազարավոր քաղաքացիներին, այդ թվում ինձ, ովքեր իրենց գիտակցված կամքով, սեփական որոշմամբ, այդ հավաքների գաղափարական խորհուրդը հասկանալով գնացել են մասնակցելու։

Գուցե Վահագն Ալեքսանյանին ինչ-որ մի բան անելու համար անհրաժեշտ է 3000 դրամից մինչեւ մի քանի միլիոն դրամի փոխհատուցում, որից ինքը ստանում է։ Օրինակ, որպես ԱԺ պատգամավոր, չունենալով պատգամավոր լինելու որեւէ անձնական, քաղաքական, մասնագիտական կամ այլ հատկանիշ։ Ըստ իր հայտարարագրերի, լինելով պատգամավոր, ստանում է ամսական մոտ մեկ միլիոն դրամի չափ գումար այդ զազրախոսությունները դուրս տալու համար։ Եվ իր ընկալումների մեջ, գուցե, պատկերացնում է, որ եթե ուրիշ մեկն էլ գնում է հավաքի, դրա համար պետք է անպայման ֆինանսական փոխհատուցում ստանա։

Այս մարդիկ գաղափարական էություն, հայրենասիրություն, ընդհանուր պատկերացումներ հայրենիքի վերաբերյալ չունեն ու չեն պատկերացնում։

Իսկ Բագրատ սրբազանի մոտեցումները եւ իրեն շրջապատող տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց մոտեցումները չափազանց ազնիվ են եւ հայրենանվեր»։

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930