Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ գլուխ ջարդած ոստիկանները կալանավորված չեն, վահանին խփող կամ շշեր նետող մարդկանց կալանավորումը բացարձակ անարդարացի է». Ռուբեն Մելիքյան

Հունիս 04,2024 20:05

«Գնել Պետրոսյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով: Տեսանյութերը ցույց չէին տալիս, կալանավորվեց ոստիկանի ցուցմունքի հիման վրա: մենք բոլորս տեսել ենք, որ կան մարդիկ, որոնց ոստիկանները հարվածել են, դեմքի վրայով քայլել են եւ այլ այլանդակություններ, այս պահի դրությամբ որեւէ մեկը կալանավորված, ձերբակալված չի: Կալանավորված է անձ, որը ըստ Քննչականի, հարվածել է ոտքով ոստիկանական վահանին, սա է, ուրիշ ոչ մի բան չկա»,- այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա հեգնեց, որ Սահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց պարզվում է, իրականում ոստիկանական վահանն է բարձրագույն արժեք. «Մարդուն հարվածելը՝ ոչ մի բան, ոստիկանի վահանին հարվածելը՝ կալանք»:

Նա ասաց, որ ցուցարարներից 5 հոգու ձերբակալել են, բայց զանգվածային անկարգության մեղադրանքը հանել են խուլիգանության հոդված են դրել:

Մելիքյանը զգուշացրեց ցուցարարներին չանել այնպիսի գործողություններ, որով վտանգի տակ կդնեն իրենց. «Ձերբակալված Մեսրոպ Եսայանին անդրադառնամ, այսօր առավոտյան նրա 3-րդ բալիկն է ծնվել, կալանքի միջնորդություն է դատարան հասցեագրվել: Օրենքը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է հանրային բարոյականությունը, առանց հանրային բարոյականության, օրենքը անալի է, աղ չկա մեջը: Այն պայմաններում, երբ գլուխ ջարդած ոստիկանները կալանավորված չեն, վահանին խփող կամ շշեր նետող մարդկանց կալանավորումը բացարձակ անարդարացի է՝ միաժամանակ հասկանալով, որ չի կարելի նման բան անել, ինչ-որ բան նետել ու առիթ տալ, որ մարդիկ ասեն՝ տեսնո՞ւմ եք, նման բաներ են արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մեսրոպ Եսայանը բանտային կալանքի չի ենթարկվի։ Նրա նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930