Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Դպրոցի տնօրենի եւ նրա մոր անունով գումարներ են հաշվեգրվել

Հունիս 04,2024 17:45

Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 31-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից համապատասխան գրությամբ ստացվել է վիճակագրական քարտ, որ Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից ուսումնասիրվել է Վայոց Ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոցի 2023թ. տարեկան հաշվետվությունը եւ պարզվել, որ ըստ կնքված պայմանագրի՝ Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմը կատարել է իր պարտականությունները: Կազմակերպությունը 2023թ. տարեկան գործունեությունը իրականացրել է կրեդիտորական պարտքով`գումարը 993.880 դրամ, որից 194.500 դրամ աշխատավարձ, 618.800 դրամ եկամտային հարկ, 105.000 դրամ տրանսպորտի փոխադրման ծառայություններ, 72.000 դրամ վերապատրաստման ծառայություններ եւ 3.500 դրամ այլ պարտավորություններ:

Ըստ նույն աղբյուրի, նշված պարտավորությունները չեն կատարվել դրանց համար հատկացված ֆինանսական միջոցները աշխատավարձի ֆոնդ ուղղելու պատճառով: Այսպիսով` աշխատավարձի տողով ավանսի կանխավճարի ձևակերպմամբ տնօրեն Ա. Մ.-ի, նրա ուսուցչուհի մոր՝ Է.Պ.-ի անվամբ հաշվեգրվել է շուրջ 4.400.000 դրամ եւ ձևակերպվել են որպես կանխավճար, իսկ մի դեպքում էլ Է.Պ.-ի բուժման նպատակով տրամադրված ավանս:

Ընդ որում, դպրոցը 2024թ. հունվարի 1-ի դրությամբ դրամական մնացորդ չի ունեցել, եւ առաջացած ֆինանսական պարտավորությունները տարեվերջին կատարելու համար կազմակերպության տնօրենը դիմել է մարզպետին` աշխատողների աշխատավարձը վճարելու նպատակով գումար տրամադրելու համար, եւ 2023թ. դեկտեմբերի 28-ին կազմակերպությանը տրամադրվել է 530.000 դրամ:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քր օր-ի մի քանի կետերով վարույթ է նախաձեռնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930