Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծարար դրախտ-զորեղացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին» ծրագիրը ստանում է Եվրոպական ժառանգության 2024 թ. մրցանակ

Հունիս 04,2024 17:24

Այսօր Եվրոպական հանձնաժողովը ( European Commission) և Եվրոպա Նոստրան (Europa Nostra ) այսօր հայտարարել են 2024 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակների թեկնածուների անունները, որոնք համաֆինանսավորվում են Եվրոպական միության Ստեղծարար Եվրոպա (Creative Europe) ծրագրի կողմից: Այս տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ժառանգության մրցանակները շնորհվում են մայրցամաքի 18 երկրների 26 ականավոր հաղթողների (տե՛ս ամբողջական ցանկը ստորև):

Մրցանակաբաշխության համար ընտրվել է 2024 թվականի հաղթողների տպավորիչ շրջանակ իր հինգ անվանակարգերում: Լեհաստանի նախկին հանքագործների առաջնորդած յուրօրինակ վերանորոգման ծրագրից մինչև Եվրոպական թերթերի ժառանգության հասանելիությունը բարելավելու համար նորարարական AI հետազոտական ​​նախագիծ, Հունաստանում ժամանակակից շինարարական կարիքների համար ավանդական արհեստագործությունը վերակենդանացնող վերապատրաստման հաջող ծրագրից մինչև համայնքային ջանքերի վրա հիմնված` քաղաքային ժառանգությունը վերականգնելու տեսլական Բելգիայում, Գենտում, և քաղաքացիական հասարակության ասոցիացիան, որն ավելի քան 70 տարի բարձրացրել է Խորվաթիայի Համաշխարհային ժառանգության Դուբրովնիկ քաղաքի մշակութային ժառանգության կարևորության մասին իրազեկվածությունը: Այս տարվա հաղթողները ցույց են տալիս ողջ Եվրոպափում դրսևորված՝ մեր հարուստ ժառանգությունը պաշտպանելու և օժանդակելու ջանքերի դինամիզմը, բազմազանությունը և նորարարությունը։

Ընտրությունը կատարվել է Մշակութային ժառանգության 12 Եվրոպացի փործագետներից կազմված մրցանակաբաշխության ժյուրիի կողմից (Awards’ Jury)՝ Ընտրական հանձնաժողովի (Selection Committees) կողմից ներկայացված հայտերի գնահատականների հիման վրա։ Ընդհանուր առմամբ, այս տարվա մրցանակաբաշխությանը ներկայացվել է 206 հայտ՝ եվրոպական 38 երկրներից կազմակերպությունների և անհատների կողմից:

Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնակատար Իլիանա Իվանովան նշել է. «Մեր մշակութային ժառանգությունը մեր հավաքական հարստությունն է, մեր անցյալը, ներկան և ապագան կապող կամուրջը: Այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում և առօրյա կյանքում՝ խթանելով պատկանելության և ինքնության զգացումը: Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխությունը / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխությունը ընդգծում է օրինակելի նախագծերի և անհատների ուրույն դերը, որոնք նվիրված են մեր հարուստ ժառանգության պահպանմանն ու առաջխաղացմանը: Ջերմորեն շնորհավորում եմ այս տարվա հաղթողներին իրենց ակնառու ձեռքբերումների կապակցությամբ»:

Աշխարհահռչակ մեցցո սոպրանո Չեչիլիա Բարտոլին, ով նաև Եվրոպա Նոստրայի նախագահն է, հայտարարել է. « Սրտանց շնորհավորում եմ այս տարվա Եվրոպական ժառանգության / Եվրոպա Նոստրայի մրցանակաբաշխության հաղթողներին իրենց արժանվույնս ճանաչվելու կապակցությամբ: Այս հիասքանչ ստեղծագործական նախագծերը արժանավորելով՝ մենք նաև ցույց ենք տալիս մեր մեծ հանձնառությունը՝ պաշտպանելու մեր ընդհանուր մշակութային ժառանգությունը, որն ունի կենսական նշանակություն կառուցելու ավելի միասնական, կայուն և գեղեցիկ Եվրոպա : Թո՜ղ նրանց ոգեշնչող օրինակներին հետևեն մեր մայրցամաքում և դրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ քաղաքացիներ՝ ժառանգության ոլորտի մասնագետներ ու սիրահարներ, կամավորներ, հասարակական կազմակերպություններ և մասնավոր ընկերություններ»:

Հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբերի 7-ին, Ռումինիայի Բուխարեստի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Ռումինական աթենեոում, որը վերջերս ստացել է Եվրոպական ժառանգության կոչում European Heritage Label՝ ի նշան իր եվրոպական նշանակության: Այս հեղինակավոր միջոցառումը կվարեն Եվրահանձնակատար Իլիանա Իվանովան և Եվրոպա Նոստրայի գործադիր նախագահ Հերման Պարզինգերը: Մրցանակաբաշխության ընթացքում կհայտարարվեն այս տարվա գլխավոր մրցանակի /Գրան պրիի/ դափնեկիրները և հանրության համակրանքին արժանացած մրցանակակիրը։ Հաղթողները կընտրվեն Եվրոպական ժառանգության / Եվրոպա Նոստրայի մրցանակների այս տարվա հաղթողների կողմից և նրանցից յուրաքանչյուրին կշնորհվի 10,000-ական եվրո։ Մրցանակաբաշխության արարողությունը կլինի Եվրոպական մշակութային ժառանգության գագաթնաժողովի European Cultural Heritage Summit 2024 կարևորագույն իրադարձությունը, որը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 6-8-ը , Բուխարեստում, Ռումինիայի Նախագահ Կլաուս Յոհաննիսի հովանու ներքո։ Գագաթնաժողովը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից և կազմակերպվում է «Եվրոպա Նոստրա»-ի կողմից՝ սերտ համագործակցելով Ռումինիայի՝ ժառանգության ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների և գործընկերների հետ:

Մշակութային ժառանգության աջակիցներին և սիրահարներին այժմ խնդրում ենք ծանոթանալ և բացահայտել մրցանակակիրներին և քվեարկելով առցանց vote online՝ որոշելու, թե ով կդառնա 2024 թվականի Հանրության ընտրության մրցանակի/ Public Choice Award հաղթողն ու կստանա 10,000 եվրո դրամական պարգև: Դուք կարող եք քվեարկել մինչև սեպտեմբերի 22-ը։

Ստեղծարար ԴրախտԶորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

 2002 թվականից Տերյան մշակութային կենտրոնը ստանձնել է հայկական մշակույթի ուսումնասիրմունն ու պահպանումը՝ ձեռնարկելով լայնածավալ հետազոտություններ և կազմակերպելով տարատեսակ ցուցահանդեսներ ազգային մշակույթի վերաբերյալ: 2016 թվականից կենտրոնը համագործակցելով Սմիթսոնյան ինստիտուտի հետ, մասնակցել է «Իմ Հայաստան» նախագծին՝ վերապատրաստելով 55 հայ արհեստագործների Հայաստանից, հետագայում նաև Լեռնային Ղարաբաղից` հնարավորություն տալով նրանց կիսվել իրենց արհեստներով տեղական և միջազգային լսարանի հետ: Որոշ վերապատրաստման ծրագրերի իր աջակցությունն է ցուցաբերել նաև ՀՀ կրթության և մշակույթի նախարարությունը:

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից հետո Տերյան մշակութային կենտրոնն ու իր թիմը արագորեն վերածվեց բարեգործական կենտրոնի՝ մարդասիրական օգնություն տրամադրելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստարան գտած հայերին։ Կենտրոնը մշտապես ներկայացրել է մշակույթն

ու ժառանգությունը՝ ստեղծելով հպարտության ու ապագայի հանդեպ հույս, օգնելով հաղթահարել այն ծայրահեղ դժվար պայմանները, որին բախվում են տեղահանվածները։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները վերապատրաստվել են և զինվել տեսական ու գործնական տարբեր հմտություններով /ինչպիսիք են կարուձևը, կավագործությունը/, որն էլ օգնել է նրանց հիմնել իրենց սեփական բիզնեսը արհեստների ոլորտում: Պատերազմի ընթացքում կենտրոնի նախաձեռնությամբ նաև մեկնարկեց «Արցախի համն ու հոտը» ծրագիրը՝ որն ուներ նպատակ աջակցելու մասնակիցներին հիմնել փոքր սննդի բիզնեսներ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին բնորոշ սննդամթերքի վաճառքի գործում։ Վերապատրաստման ծրագիրը շուտով ընդլայնվեց դիմահարդարման, վարսահարդարման և կերամիկական արվեստի մեջ՝ այդպիսով ապահովելով գործունեության լայն շրջանակ և օգնելով տեղահանված անհատներին ինտեգրվելու իրենց նոր կյանքին Հայաստանում:

Ամեն տարի վերապատրաստման դասընթցներին մասնակցում են 40-ից 55 արհեստագործ, որոնց մեծամասնությունը կանայք և երիտասարդ աղջիկներ են: Բացի այդ, վերապատրաստման դասընթացները հասանելի են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ որն էլ ապահովում է մասնակիցների լայն շրջանակրամադրելով տարածք, որտեղ մարդիկ կարող են և՛ սովորել, և՛ աշխատել՝ գործնական ուսումնառության հիման վրա։ Տերյան մշակութային կենտրոնը ջանում է վերացնել հայաստանյան աշխատաշուկայում առկա բացերը և օգնում պաշտպանել հայերին բնորոշ մշակութային ժառանգության ոլորտները:

Բոլորովին վերջերս՝ 2023 թվականի աշնանը, Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայ բռնի տեղահանվեց։ Նրանց աջակցելու համար Տերյան մշակութային կենտրոնը սկսեց տրամադրել սնունդ, հիգիենայի տարբեր պարագաներ և հագուստ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն, ծավալեց կրթական գործունեություն և աջակցեց աշխատանք փնտրելու հարցում։

Այս ծրագրի շրջանակներում կենտրոնի հաջորդ նպատակն է հզորացնել ներկա և նախկին արհեստագործներին՝ զարգացնելով նրանց հմտությունները, իսկ դասընթացն ավարտելուց հետո դառնալ ուսուցիչներ բռնի տեղահանված ուսանողների հաջորդ խմբի համար:

«Տերյան մշակութային կենտրոնը մշտապես եղել է օրինակելի` հայկական մշակութային վտանգված ժառանգության, ավանդույթների պահպանման և վերակենդանացման գործում։ Կենտրոնը օգտագործում է ձեռարվեստի հմտությունները՝ ստեղծելով (բռնի տեղահանվածների համար) նոր կյանք կառուցելու հնարավորություն իրենց ընտանիքների համար։ Ի պատասխան այս հրատապ կարիքների՝ կենտրոնը վերանայում է իր առօրյան՝ ուսումնասիրելու և վերստեղծելու ազգայինը և ներկայացնում է շարունակական ծրագրեր՝ ջանալով աջակցելու բռնի տեղահանվածներին և նրա մշակութային ժառանգությանը պահպանելու հարցում»,- հավելեց ժյուրին:

Փրկի՜ր կյանքեր, Ապրեցրու՜ մշակույթ

Քվեարկելով Տերյան Մշակութային Կենտրոնի կողմից ընտրված ծրագրին, դուք փրկում եք կյանքեր՝ ապրեցնելով ժառանգությունը։Ազգերը տարբերվում են մշակութային ժառանգությամբ և մարդիկ են, որ կրում են իրենց ժառանգությունը։ Կորցնելով հայրենիքդ, կորցնում ես ինքնությունդ և վտանգում ես կյանքդ։ Մեր ծրագիրը տալիս է կյանք, ինքնության պահպանություն և հույս։ Աշխարհը պետք է իմանա Արցախցի կանանց բարդ կյանքի ու կռվի և գոյի պաշտպանության մասին։ Այսօր նրանք կան ֆիզիկապես, բայց նրանց հոգին լեռներում է, որտեղ Արցախն էր։ Մեր ծրագիրը փորձում է պահպանել, այն ինչ հոգևոր է և ֆիզիկապես կապրեցնի հայրենիքը մեր մտքում։

ԻՆՉՊԵՍ ՔՎԵԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԾԻՆ
 Կարող եք քվեարկել հետևյալ հղմամբ՝ https://vote.europanostra.org/: Դուք պետք է քվեարկեք 3 նախագծի օգտին։

Ձեր առաջին ձայնը 3 միավոր է, երկրորդ ձայնը՝ 2, իսկ երրորդը՝ 1: Մրցանակի հաղթողը կորոշվի միավորների ընդհանուր քանակով:

Դուք չեք կարող քվեարկել նույն երկրի օգտին ավելի քան մեկ անգամ, եթե նախագիծը չի ներառում մի քանի երկրներ:

Կարող եք մեկնաբանություն թողնել ձեր նախընտրած նախագծի համար / նշել, թե ինչքան կարևոր է ծրագիրը մշակութային ժառանգության պահպանման համար/։

Դուք պետք է հաստատեք ձեր ձայնը՝ սեղմելով այն էլ.փոստի վրա, որը կստանաք: Խնդրում ենք ստուգել նաև սպամ թղթապանակը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր ձայնը հաստատելուց հետո այն չի կարող փոխվել:

Դուք կարող եք քվեարկել միայն մեկ անգամ: Ձեր էլ. փոստի հասցեն համարվում է որպես ձեր անձնական ID, հետևաբար դուք չեք կարող քվեարկել կրկին՝ օգտագործելով նախկինում օգտագործված էլ. Փօստը։

Ձեր էլփոստի հասցեն կպահվի գաղտնի: Կարդացե՜ք մեր Գաղտնիության քաղաքականությունը

Քվեարկության վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 22-ը։

Ստորև ներկայացված են Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակների դափնեկիրները՝ հետևյալ 5 անվանակարգերում

Պահպանումը և հարմարեցված վերօգտագործումը

Royale Belge Building, Brussels, BELGIUM Ռոյալ Բելգ Շինություն, Բրյուսել, ԲԵԼԳԻԱ
Schulenburg Mansion, Gera, GERMANY Շուլենբուրգ Առանձնատուն, Գերա, ԳԵՐՄԱՆԻԱ
Ignacy Historic Mine, Rybnik, POLAND Իգնացի պատմական հանքավայր, Ռիբնիկ, ԼԵՀԱՍՏԱՆ

Saxon Church in Alma Vii, ROMANIA Սաքսոնական Եկեղեցի Ալմա Վիիլում, ՌՈՒՄԻՆԻԱ

St. Michael’s Church, Cluj-Napoca, ROMANIA Սբ․ Միքայելի Եկեղեցի Կլուժ-Նապոկա, ՌՈՒՄԻՆԻԱ

Snow Wells, Sierra Espuña, SPAIN Ձյան Ջրհորներ, Սիերրա, ԻՍՊԱՆԻԱ

Հետազոտություն

NewsEye: A Digital Investigator for Historical Newspapers, AUSTRIA/FINLAND/FRANCE/GERMANY,
« Նյուզ Այ » Պատմական թերթերի թվային հետազոտող, ԱՎՍՏՐԻԱ/ՖԻՆԼԱՆԴԻԱ/ՖՐԱՆՍԻԱ/ԳԵՐՄԱՆԻԱ

Կրթություն, մասնագիտական կրթություն և հմտություններա

Teryan Cultural Center – Empowering Armenian Refugees from Nagorno-Karabakh, Yerevan, ARMENIA, Տերյան մշակութային կենտրեն, Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածներին, Երևան, ՀԱՅԱՍՏԱՆ

Boulouki – Travelling Workshop on Traditional Building, GREECE, Բուլուկի- ճանապարհորդական սեմինար ավանդական շինությունների վերաբերյալ, ՀՈՒՆԱՍՏԱՆ

Traditional Farm Buildings Scheme, IRELAND, Ավանդական ֆերմերային շենքերի սխեմա, ԻՌԼԱՆԴԻԱ

Serfenta Crafts Revitalisation Model, Cieszyn, POLAND, Սեռֆենտա արհեստների վերակենդանացման մոդել, ԼԵՀԱՍՏԱՆ

Escuela de Carpintería de lo Blanco, Narros del Castillo (Ávila), ESPAÑA Սպիտակ ատաղձագործության դպրոց, Նարոս դել Կատիլյո /Ավիլա/ ԻՍՊԱՆԻԱ

Քաղաքացիների ներգրավվածություն և գիտակցության բարձրացում

The Square Kilometre, Ghent, BELGIUM Քառակուսի Կիլոմետր, Գենտ, ԲԵԼԳԻԱ

The Silence that Tore Down the Monument, Kamenska, CROATIA Լռությունը, որը քանդեց հուշարձանը, Կամենսկա, ԽՈՐՎԱԹԻԱ

Preserving the Community Halls for Local Civil Society Activities, FINLAND, Տեղի քաղաքացիական հասարակության գործունեության համար համայնքային դահլիճների պահպանում, ՖԻՆԼԱՆԴԻԱ

Fortified Castles of Alsace Association, FRANCE, Էլզասի ամրոցների ասոցացիա, ՖՐԱՆՍԻԱ

Citizens’ Rehabilitation of the Tsiskarauli Tower, Akhieli, GEORGIA, Ցիսկարաուլի աշտարակի վերականգնումը քաղաքացիների կողմից, Ախիելի, ՎՐԱՍՏԱՆ

International Festival of Classical Theatre for Youth, Syracuse, ITALY, Երիտասարդների դասական թատրոնի միջազգային փառատոն, ԻՏԱԼԻԱ

Foundation for the Conservation of the Historical Estate Ockenburgh, The Hague, TH, Պատմական գույքի պահպանության համար հիմնադրամ, ՀԱԱԳԱ

Ժառանգության ջատագովներ

Society of Friends of Dubrovnik Antiquities, CROATIA Դուբրովնիկի հնությունների ընկերների կազմակերպություն, ԽՈՐՎԱԹԻԱ

Else “Sprossa” Rønnevig, Lillesand, NORWAY Սպրոսսա, ՆՈՐՎԵԳԻԱ

Piotr Gerber PhD, Wrocław, POLAND Պյոտր Գերբեր, բ․գ․թ․ Վրոցլավ, ԼԵՀԱՍՏԱՆ

Եվրոպա Նոստրայի 2024 մրցանակներ` Միացյալ Թագավորության ակնառու նախագծերի համար

Այս տարի Եվրոպա Նոստրայի մրցանակները շնորհվում են չորս ուշագրավ ժառանգության պահպանման նախագծերի, որոնք ներկայցվել են Եվրոպական Միության Ստեղծարար Եվրոպա ծրագրի մաս չկազմող Եվրոպական մի երկրի կողմից՝

Gideon Tapestries, Hardwick Hall (Conservation & Adaptive Reuse category), Գիդեոն Գոբելեններ, Հարդվիք Հոլ /Պահպանման և ադապտիվ վերաօգտագործման կատեգորիա/

Shrewsbury Flaxmill Maltings, Shrewsbury (Conservation & Adaptive Reuse category), Շռուսբերի Ֆլեքսմիլ Մալթինգս /Պահպանման և ադապտիվ վերաօգտագործման կատեգորիա/

Westminster Hall, London (Conservation & Adaptive Reuse category) Վեսթմինսթեր դահլիճ, Լոնդոն /Պահպանման և ադապտիվ վերաօգտագործման կատեգորիա/

Marcus Binney CBE, OBE Hon FRIBA FSA (Heritage Champions category) Մարկուս Բինի /Ժառանգության չեմպիոնների կատեգորիա/

 Եվրոպայում ժառանգության գերազանցության լուսաբանումը երկու տասնամյակ

Եվրոպական ժառանգության մրցանակները / Եվրոպա Նոստրայի մրցանակները (European Heritage Awards / Europa Nostra Awards) 2002 թվին հիմնվել են Եվրոպական Հանձնաժողովի կողմից և մինչ օրս ղեկավարվում են Եվրոպա Նոստրայի կողմից: Քսաներկու տարի շարունակ մրցանակները եղել են հիմնական գործիք՝ առանգության բազմաթիվ արժեքները ճանաչելու և առաջ մղելու ի նպաստ Եվրոպայի հասարակության, տնտեսության և շրջակա միջավայրի:

Մրցանակները կարևորել և տարածել են ժառանգության գերազանցությունն ու լավագույն փորձը Եվրոպայում, խրախուսել են գիտելիքների միջսահմանային փոխանակումը և խթանել ժառանգության պահպանման շահագրգիռ կողմերին ընդլայնել իրենց գործունեությունը: Մրցանակները դափնեկիրներին ընձեռել են կարևոր հնարավորություններեն, ինչպիսիք են ավելի մեծ (միջ)ազգային ճանաչումը, լրացուցիչ ֆինանսավորումը և այցելուների թվի ավելացումը: Բացի այդ, մրցանակները նպաստել են, որ Եվրոպայի քաղաքացիները ունենան ավելի մեծ հոգածություն մեր ընդհանուր ժառանգության նկատմամբ: Մրցանակների մասին լրացուցիչ փաստերի և թվերի համար այցելեք Մրցանակների կայքը: 2025 թվականի մրցանակաբաշխության մրցույթի հայտը կբացվի 2024 թվականի աշնանը:

Բաժանորդագրվեք մեր պարբերաթերթին՝ հայտերի մեկնարկի մասին տեղեկանալու համար կամ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.europeanheritageawards.eu/apply կայք:  

Մամուլի հետ կապ Այլ տեղեկություններ

 

EUROPA NOSTRA

Elena Bianchi, Awards Programme Manager
eb@europanostra.org,

Joana Pinheiro, Communications Coordinator

[email protected],

EUROPEAN COMMISSION

Եվրոպական Հանձնաժողով

Johanna Bernsel

[email protected]

Մամլո հաղորդագրությունը տարբեր լեզուներով

Press release in various languages 

Մրցանակի յուրաքանչյուր դափնեկրի մասին՝

Information and Jury’s comments

Videos (in high resolution)

Photos  (in high resolution)

Ստեղծարար Եվրոպա կայքէջ՝

Creative Europe website

 

Եվրոպա Նոստրա

Եվրոպա Նոստրան (Europa Nostra) քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն է, որը նվիրված է մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Այն ժառանգության ՀԿ-ների համաեվրոպական դաշնություն է, որին աջակցում են մի շարք պետական ​​մարմիններ, մասնավոր ընկերություններ և անհատներ՝ ընդգրկելով ավելի քան 40 երկիր: Լինելով Եվրոպայի ժառանգության ամենաընդարձակ և ներկայացուցչական ցանց, այն սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ: հիմնադրված 1963 թվականին, Ովրոպա Նոստրան անցյալ տարի նշեց իր 60-րդ տարեդարձը։

Եվրոպա Նոստրան իրականացնում է քարոզարշավ՝ փրկելու Եվրոպայի վտանգված հուշարձանները, հնավայրերը և բնապատկերները, մասնավորապես 7 Ամենից Վտանգվածների Ծրագրի (7 Most Endangered Programme) միջոցով: Այն լուսաբանում և տարածում է գերազանցությունը Եվրոպական ժառանգության մրցանակների / Europa Nostra մրցանակների միջոցով: Եվրոպա Նոստրան ակտիվորեն նպաստում է ժառանգությանը վերաբերող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականության սահմանմանը և իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության Դաշինքի (European Heritage Alliance) հետ համակարգման միջոցով:

Europa Nostra-ն գլխավորել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված եվրոպական կոնսորցիումը, որը իրականացնելու է Եվրոպական ժառանգություն Hub (European Heritage Hub) փորձնական նախագիծը (2023-2025): Այն նաև Եվրոպական Հանձնաժողովի կողմից մշակված՝ Եվրոպական Նոր Բաուհաուս (New European Bauhaus) նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և հանդիսանում է Կլիմայական ժառանգության ցանցի (Climate Heritage Network) եվրոպական առաջատար անդամ և աջակից:

Ստեղծարար Եվրոպա.

«Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) Եվրոպական Միության ծրագիրն է, որն աջակցում է մշակութային և ստեղծարար ոլորտներին՝ հնարավորություն տալով նրանց մեծացնել իրենց ներդրումը Եվրոպայի հասարակության, տնտեսության և շրջակա միջավայրում: 2021-2027 թվականների համար 2,4 միլիարդ եվրոյի բյուջեով այն սատարում է ժառանգության, թատերական արվեստի, կերպարվեստի, միջմասնագիտական արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտներում աշխատող կազմակերպություններին, ինչպես նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական արվեստների ոլորտի մասնագետների:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930