Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականն օգնում է Լեհաստանում արցախյան մշակութային ժառանգությունը ներկայացնել իբրեւ աղվանակա՞ն

Հունիս 04,2024 16:45

Ադրբեջանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Վարշավայում բացվել է «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնատիպության մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել Ադրբեջանից ժամանած մեծ պատվիրակություն։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Հռոմեակաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան այրեր և Լեհաստանի խորհրդարանի մեկ պատգամավոր։

Ցուցահանդեսին մեծամասամբ ներկայացվել է Արցախի հայկական հոգևոր ժառանգությունը՝ այն մատուցելով որպես աղվանական։

Այս ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական մամուլում։

Ցուցահանդեսի կազմակերպման գործում, Aravot.am-ի տեղեկություններով, մեծապես աջակցել են Վարշավայի կարդինալի օգնական եպիսկոպոս Միխալ Յանոխան, որն ի պաշտոնե ներկայացնում է Վարշավայի կարդինալին և Հայր Ալեքսանդր Սենյուկը։ Վերջինս Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի խորհրդի անդամ է։ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանն իր շնորհակալական  խոսքում է այս մասին վկայել՝ իր դրվատանքը հայտնելով Հայր Ալեքսանդր Սենյուկին։ Հայր Ալեքսանդր Սենյուկը նաև ցուցահանդեսի համար տրամադրել է կաթոլիկ եկեղեցու առջևի տարածքը։

Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի հիմնադիրը Կարդինալ Կազիմիր Նիչն է, նա Վարշավայի ներկայիս մետրոպոլիտն է, միաժամանակ նաև Լեհաստանի Հայ կաթոլիկների առաջնորդը։

Ի դեպ, մոտ ութ տարի առաջ Միխալ եպս․ Յանոխան մի խումբ լեհ հոգևորականների հետ եղել է Արցախում, այցելել սրբավայրեր և մասնակցել պատարագների։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930