ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է․ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
«Հանրային արձագանք այդ թեմայով չի լինելու։ Կլինի՝ կտեղեկանաք»,- ասաց նա։
Տեւական ժամանակ լուրեր են շրջանառվում՝ Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու ՀՀ իշխանության մտադրության մասին, սակայն ՌԴ-ն չի հաստատում ագրեմանը:
Լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ վերջերս՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ ԱԳՆ շենքի մոտ ցույցի ժամանակ «թուրքի սպասավորներ», «թուրքի կամակատարներ» եւ համանման այլ պաստառների եւ մակագրությունների մասին․ ԱԳՆ պաշտոնյան չպատասխանեց հարցերին։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ