Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կոնյակը կվերանվանվի «Արմենիան բրենդի»․ Գեւորգ Պապոյան

Հունիս 04,2024 15:28

Հայկական կոնյակը կվերանվանվի «Արմենիան բրենդի»․ այս մասին այսօր խորհրդարանում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Անվան առաջարկը եղել է մի մարկետինգային ընկերության՝ «Տեկպոնի» կողմից։

Այդ տիտանական աշխատանքի համար որքա՞ն գումար է վճարել նախարարությունը՝ Գեւորգ Պապոյանը չգիտեր․ «Կարող է` չենք էլ վճարել․ այդպիսի բյուջետային տող չունեինք ոնց որ թե»։

Նա ներկայացնում էր ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական կապերի հեռանկարը՝ ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ծրագրի շրջանակներում։

Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները։ Վերաբրենդավորման եւ բրենդի առաջ մղման աշխատանքների համար, ԵՄ-ն 2,6 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի։

Ինչ վերաբերում է ՀՀ-ին՝ ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 2,6 միլիարդ դոլարին, Գեւորգ Պապոյանը մանրամասնեց՝ դրանք նախատեսված են մի քանի ծրագրերի համար՝ ճանապարհաշինարարության, գյուղացիական տնտեսությունների աջակցություն եւ այլն։

ԵՄ-ի հետ արտոնյալ ռեժիմով առեւտրի մասին ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին էլ ՔՊ-ական նախարարը պատասխանեց՝ ՀՀ-ի կողմից ձեռնարկվող քաղաքական եւ տնտեսական ջանքերի ակտիվացման արդյունքում հնարավորություն կա որոշ ապրանքներ, այդ թվում նաեւ գյուղատնտեսական, արտոնյալ մաքսային ռեժիմով՝ ԵՄ անդամ երկրներ թույլատրելու․ «ԵՄ-ն՝ քաղաքական կամքի առկայության դեպքում, կարող է այդ գործիքը տրամադրել եւ մենք, ֆորս-մաժորային իրավիճակներում դա կօգտագործենք»։ Այս ռեժիմը ՀՀ-ին տրամադրվել է՝ մասնակի՝ հենց քաղաքական կամքի դրսեւորման արդյունքում։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանը վաղուց համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր՝ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով 8,200 դոլար է կազմում։

ՀՀ-ԵՄ լոգիստիկ կապերին, որոնք բարդացել են ՌԴ-Ուկրաինա հակամարտության արդյունքում, վերաբերվող ՔՊ-ական Արսեն Թորոսյանի հարցին էլ Գեւորգ Պապոյանը պատասխանեց՝ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ ԱՀԿ-ի կանոններով, այն երկրները, որոնք կազմակերպության անդամ են եւ դեպի ծով ելք ունեն, պարտավոր են դեպի ծով ելք չունեցող երկրին տալ ծովին՝ անխոչընդոտ հասանելիություն․ Թուրքիան եւ Վրաստանն այդ պարտավորությունը Հայաստանի հանդեպ չեն կատարում։

Ընդդիմությունը բյուջեի կատարողականի այս քննարկմանը ներկա չէր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930