Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել: Հերթական ապացույցն է, որ պետությունը չի պաշտպանում իր իրավազորության տակ գտնվող անձանց իրավունքները. ՀՔԱՎ 

Հունիս 04,2024 15:00

2024թ․հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի գործերից ևս մեկով՝ «Վարյանն ընդդեմ Հայաստանի», վճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ը արձանագրել է Տ․Վարյանի կյանքի իրավունքի խախտման փաստը։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և դատավարական նորմերը և պարտավորվում է Վարյանի ներկայացուցչին վճարել 30․000 եվրո։

Նշենք, որ 2011-ին Տիգրան Վարյանը անցել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012-ի փետրվարի 29-ին Տիգրանին գտել էին մահացած հրազենային վիրավորումից։ Նույն թվականի փետրվարի 13-ին զորամասի հրամանատարը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Տ.Վարյանը զորակոչվել է ոչ շարային զինվորական ծառայության, հրետանային մարտկոցի անձնակազմում ընդգրկել է Տ. Վարյանին: Մարտական հերթապահության ժամանակ Վարյանը դիտակետի դիրքում քնել է: Դիրքում քնելու փաստը հայտնի է դարձել անձնակազմին և կրտսեր սերժանտ Է․ Ս․-ին, ով նախատել է Վարյանին, նրա հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել, իսկ ավագ լեյտենանտ Հ․Հ․-ն անգամ ոտքով հարվածել է Վարյանի գլխին: Նույն ժամանակահատվածում Վարյանը գնացել է զուգարան, որտեղ մթության պատճառով կեղտոտել է զուգարանի ոտնատեղերը, ինչի պատճառով կրտսեր սերժանտ Է.Ս․–ի կողմից ենթարկվել է հալածանքի: Վերջինիս թելադրանքով Հ.Հ․-ն Վարյանին հանձնարարել է որպես պատիժ առանձին տեղում զուգարանի համար փոս փորել, իսկ կրտսեր սերժանտ Է.Ս․-ն հայհոյել է Վարյանին՝ դիտակետի տարածքը լավ չմաքրելու համար, բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին և ստիպել է կրկին մաքրել: 2012թ. փետրվարի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում Հ. Հ-ն լքել է մարտական հերթապահությունը և վերադարձել է միայն ժամը 21:00-ի սահմաններում։ Փետրվարի 29-ին գտել են Վարյանի դին։

Սպառելով ներպետական ատյաններում արդարության հասնելու հնարավորությունները՝ ՀՔԱՎ-ը, հանձին գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և կազմակերպության նախագահ Ա․Սաքունցի, դիմել է ՄԻԵԴ։

Չատինյանի խոսքով այս գործը հերթական ապացույցն է, որ պետությունը չի պաշտպանում իր իրավազորության տակ գտնվող անձանց իրավունքները, այս դեպքում կյանքի իրավունքը։ Կյանքի իրավունքի պաշտպանության շրջանակներում պետությունն ունի երկու կարևորագույն պարտավորություն․ առաջինը անմիջականորեն զերծ մնալ կյանքի իրավունքը խախտելուց, մյուսը, եթե այնուամենայնիվ տեղի է ունեցել իրավունքի խախտում, ապա գործուն և արդյունավետ քննություն իրականացնել, բացահայտել մեղավորներին և համարժեք պատիժ ու փոխհատուցում նշանակել, ինչը Տիգրանի գործով չի եղել, որի արդյունքում էլ ունենք այսօր հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռը։

ՄԻԵԴ-ի վճիռը՝ ԱՅՍՏԵՂ

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930