Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը. «Գեղարդ» հիմնադրամ

Հունիս 04,2024 14:21

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է Ադրբեջանում պատմության կեղծման բազում օրինակներ։

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որի աշխատանքը իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։

Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը, Ստալինից 2300 տարի առաջ, հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։

Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու հակապատմական են, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Հարկ չկա անգամ հակափաստարկելու, որ մ․թ․ա․ 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Միաժամանակ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ․թ․ա․ 612 թվական։

Իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա՝ Ատրոպատենեն մ․թ․ա․ 7-րդ դարով թվագրելու, առավել ևս՝ ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ։

Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին՝

Պատմագիտական զեղծարարությունները Ադրբեջանի պատմության վերաբերյալ

Միջնադարյան ոչ մի քարտեզում Ադրբեջան անուն գոյություն չունի․ Ռուբեն Գալչյան

Իսկ հարցին, թե ինչու ցարական կառավարման կամ խորհրդային իշխանության սկզբնական շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով, Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։

Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին տես՝

«Միջնադարյան ադրբեջանցու» ստեղծման ուղիղ համեմատականը Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ ըստ Ի․ Պետրուշևսկիի աշխատանքների

Բաքու քաղաքի բնակչությունը XIX դարում

Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն այդպես են սկսել կոչվել 1920-1930-ական թվականներին՝ ԽՍՀՄ վարած քաղաքականության արդյունքում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. Համամիութենական մարդահամարով՝ Ադրբեջանի «տիտղոսակիր ժողովրդի»  ներկայացուցիչները (նաև՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար վերջնականապես հաստատվեց այդ անվանումը։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930