Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են անկախության համար» նախադասությունն ուժի մե՞ջ է, թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագրին է արժանացել. Նաիրա Կարապետյան

Հունիս 04,2024 13:42

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Խելագարվելու իրականություն է – Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, մեր եղբայրները ԳԵՐԻ չեն, այսպես են կարծում Ադրբեջանի իշխանությունը և … Հայաստանի իշխանությունը:

Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, ՔՊ-ականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են:

Ես իհարկե կարիք չունեմ քաղաքականապես ձախողված ՔՊ-ականներին պատասխանելու, այլ փոխարենը հարցեր ունեմ իրենց քաղաքական տիրոջը՝

– Հենց այս պահին Բաքվի բանտերում պահվող 23 հայ մարդիկ, ըստ իրենց՝ գերի ե՞ն, թե գերի չե՞ն,

– Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության 8 գերեվարված ներկայացուցիչները գերի՞ են, թե գերի չե՞ն,

– Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձման համար ի՞նչ աշխատանք է կատարվում ձեր կողմից և ո՞ր հարթակներում,

– Ադրբեջանական բանտում գտնվող և ըստ Ադրբեջանի դատարանի վճռի «ահաբեկչության, անօրինական զենք պահելու և պետական սահմանն անօրինականորեն հատելու համար» դատապարտված մեր եղբայրները գերի չե՞ն,

– Ի՞նչ աշխատանք է տարվում ձեր կողմից նրանց արդարացման և շուտափույթ վերադարձի համար և ո՞ր հարթակներում,

– 2021 թ. հունիսին՝ գերիների 1-2 ամսից խոստացված վերադարձը որոշակի խմբի համար կայացավ 2023 թ. դեկտեմբերին՝ 30 ամի՞ս անց, դուք ազնի՞վ եք,

– Ի վերջո, «մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են անկախության համար» նախադասությունն ուժի մե՞ջ է, թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագրին է արժանացել:

Հ.Գ. Ի դեպ, Սրբազանը նախկին չի լինում, որքան էլ շատ սիրեք «նախկին» բառը, Բագրատ Սրբազանի մասին հանձնարարական իջեցնելիս ջնջեք այդ բառը WhatsApp-ի չատից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930