Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նախաքննությունն ավարտվել է

Հունիս 04,2024 13:23

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելով, տրանսպորտային միջոցները կայանել են ճանապարհի երթևեկելի մասում՝ այդ կերպ իրականացնելով անհնազանդության ակցիա:

Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները միջպետական նշանակության ավտոճանապարհին իրականացրել են հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ապահովել միջպետական ճանապարհով տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը:

Ոստիկանության ծառայողները, ունենալով իրենց լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու իրավունք, նշված տեղանքում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով պահանջել են երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող վայրերում կանգնած տրանսպորտային միջոցները հեռացնել, ինչին ի պատասխան՝ բողոքի ակցիային մասնակցող վարորդները հրաժարվել են այդ պահանջները կատարել, և երբ ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է «Վազ Պրիորա» մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքի արգելակն իջեցնելու միջոցով այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և ազատել այն, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վայք քաղաքի 19-ամյա բնակիչը,  հարվածներ է հասցրել ոստիկանության նշված ծառայողի մեջքի շրջանին և քաշքշել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամանակով:

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930