Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ես խուսափում, որ լրագրողները ներկա լինեն հանդիպմանը, ուղիղ եթերով հեռարձակեն, թաքցնելու բան կա՞»․ Բագրատ սրբազանը՝ ՄԻՊ-ին

Հունիս 04,2024 13:08

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ են։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը խոսնակի միջոցով փոխանցել էր, որ պատրաստ է ընդունել շարժման մասնակիցներին՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ՝ մինչեւ 4 անձի։ Պայմանն այն է, որ լրատվամիջոցները չպետք է ներկա լինեն հանդիպմանը։ Շարժման առաջնորդները որոշեցին հրաժարվել այդ ձեւաչափով հանդիպումից։

Բագրատ սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցադրում արեց՝ ինչո՞ւ է ՄԻՊ-ը խուսափում, որ լրագրողները ներկա լինեն հանդիպմանը, թաքցնելու բան կա՞։

«Ասում ենք՝ թող ուղիղ եթերով այն հարցադրումները, որոնք հիմա փողոցում ենք անում, ուղղենք ձեզ, պատասխանը տուր։ Ամենակարեւորը՝ գնահատական տվե՞լ եք, թե՞ չեք տվեք։ Պարզ հարց է, բայց այս մարդիկ չեն ուզում հարցերին պատասխանել, որովհետեւ ստի մեջ են։ ՄԻՊ-ը պետք է լինի անկախ մարմին՝ առաջին հերթին պաշտպանելու քաղաքացիների շահերը իշխանությունների հազար ու մի ոտնձգություններից։ Բայց լրիվ հակառակ վիճակն է»,- ասաց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930