ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել Կասպից ծովի նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի և Կասպյան էներգետիկայի ու կանաչ էներգիայի 12-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որում անդրադարձել է նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին:
«Տարածաշրջանում կայունությունը բխում է ԱՄՆ շահերից։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ամբողջությամբ վերջ կդնի արդեն երկար տարիներ շարունակվող հակամարտությանը և միևնույն ժամանակ կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով: Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր այն քայլերին, որոնք կձեռնարկվեն առաջիկա ամիսներին՝ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ», – ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։