Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ հանցավորության մեջ մեզ, որ մեղադրում եք, ձեր լուսահոգի հորն է՞լ են ուղղված»․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին

Հունիս 04,2024 12:32

«Արցախի եւ Արցախի ժողովրդի պաշտպանության հանձնառությունը դուք էիք ստանձնել եւ այդ խոստումը կա նաեւ 2021 թվականի կառավարության ծրագրում՝ դեօկուպացիայից սկսած, ավարտված ճանաչման գործընթացով։ Այնուհետեւ, նշաձողն իջեցնելու հեղինակն ո՞վ էր․ ձեր քաղաքական թիմն էր, Նիկոլ Փաշինյանը։ Ձեր քաղաքական թիմն էր, Նիկոլ Փաշինյանն էր, որ շրջափակված, ցեղասպանության ենթարկվող ժողովրդի մասով հայտարարում էր՝ ՀՀ-ն չի կարող միջամտել եւ այնտեղ, քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Եվ, ամենասարսափելին՝ իշխանությունն ու Հայաստանը ներկայացնելու մանդատը ձեր ձեռքում էր։ Ոչ մի ընդդիմություն, ոչ մի քաղաքական ուժ դա չուներ»,- «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նկատելով, որ հիմա էլ է այդ վիճակը եւ ՀՀ-ի անունից ներկայանալու մանդատը ՔՊ-ի ձեռքում է ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ եք արել, ինչպե՞ս եք պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, անվտանգությունը, Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում վերադարձի իրավունքի ապահովումը։

Արծվիկ Մինասյանը նաեւ հիշեցրեց՝ 2020 թվականի համաձայնագրով Նիկոլ Փաշինյանն Արցախի հսկողության տակ գտնվող տարածքներն էր հանձնում։

Ապա, դիմեց Ծովինար Վարդանյանին՝ «Այդ հանցավորության մեջ մեզ, որ մեղադրում եք, որը ես չեմ ընդունում, այդ մեղադրանքները ձեր լուսահոգի հորն է՞լ են ուղղված»։ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Գեւորգ Վարդանյանի գործունեությունն Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում՝ ՀՀ ինքնիշխանությանն աջակցելու տեսանկյունից։ Նաեւ հիշեցնում է՝ նախկին իշխանական շրջանակներից են նաեւ այժմ ՔՊ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը։

Արարատ Միրզոյանը կրկնեց իր դիրքորոշումը՝ հորդորելով ՀՅԴ-ին ընդունել նարատիվների սխալը եւ գոնե հիմա ետ կանգնել ընտրած ճանապարհից։

Ու հակընդդեմ հարց ուղղեց նրան՝ ի՞նչ պայմաններով է ՀՅԴ-ն պատկերացնում արցախցիների վերադարձը Արցախ, արդյոք դրանք այն պայմաններն են, որով պատրաստ է Ադրբեջանն ընդունել արցախցիներին, պատրա՞ստ է ՀՅԴ-ն չորս հազար զոհի գնով ապահովել անկախ Արցախի վերականգնումը․ «Հիմա, պետք է զոհվել եւ տարածքներ գրավե՞լ, թե՞ պետք է չզոհվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Ծովինար Վարդանյանը հոր՝ ՀՀ նախկին պետնախարար (1993թ.), ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (1995-1998թ.), Բնապահպանության նախկին նախարար (1998-2000թթ.) Գևորգ Վարդանյանի («Ժոկո») հետ: Լուսանկարը՝ Ծովինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930