Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Խոջալուի մասին խոսում են Ալիեւը, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը»․ Ծովինար Վարդանյան

Հունիս 04,2024 12:03

«Խոջալուի մասին խոսում են Ալիեւը, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը»,- խորհրդարանում, «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ նկատելով, որ այս պայմաններում Ալիեւն էլ կարիք չունի ՀՀ-ի դեմ այլ հիբրիդային պատերազմ վարելու, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն «Ալիեւի խոսափողերն են»։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համամիտ է իր կուսակցի հետ։

Ծովինար Վարդանյանը հակադարձեց Արթուր Խաչատրյանի դժգոհությանը՝ ԵՄ առաքելության մասով․ «Որովհետեւ, ես չտեսա, որ նման ջանասիրաբար ելույթներ ունենայիք ՌԴ անգործության վերաբերյալ»։ Ծովինար Վարդանյանն ընդդիմադիր պատգամավորին հորդորեց՝ չզարմանալ, երբ իր եւ իր կուսակցության նարատիվները նույնացնում են որեւէ պետության, կայսրության նարատիվների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ծովինար Վարդանյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն, կցորդ չէ։ Նա ՀՀ դիվանագիտության հաղթանակ համարեց այն, որ Ադրբեջանի հետ երկխոսությամբ սահմանազատման հարցեր են լուծվում եւ զինվորների վրա չեն շպրտվում դիվանագետների չարած գործերը։

ԵՄ առաքելությանը Հայաստան հրավիրելու մասով ընդդիմադիր պատգամավորի առարկություններին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել էր՝ ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք չի եղել․ «Այն վիճակը, այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, մի ծուղակ է, որը դուք կամ ձեր օգնությամբ ուրիշներն այդ թակարդը լարել եք տասնամյակներ շարունակ։ Այո, դա եղել է շատ քաղցր, բայց, այնուամենայնիվ, շղթա՝ ապահովելու Հայաստանի իրական անազատությունը»։

Ըստ ԱԳ նախարարի՝ այն դիրքորոշումները, որ հայտնվել են տարիներով, միջոց են եղել՝ կանխելու Հայաստանի իրական ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930