Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղու 8 ավերված հատվածներից երկուսը վերականգնվել է

Հունիս 04,2024 11:59

Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։

Ներկայում իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում՝ քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման և շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։

Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից:

Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը և վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։

Միևնույն ժամանակ, մատակարարվում են նյութեր և սարքավորումներ արտերկրից, պայմանագրեր են կնքվել, քարի մատակարարումներ են իրականացվում տարբեր քարհանքերից։

Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և ներմուծվում են նյութեր և սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։

Ընդհանուր առմամբ, վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից գործուղված աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 մարդ։ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են ևս մի քանի մասնագետներ։

Միևնույն ժամանակ ընկերության մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր:

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930