Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի երկու բնակիչների կողմից ոստիկանության աշխատակիցների գործունեությանը միջամտելու վարույթով նախաքննությունն ավարտվել է

Հունիս 04,2024 11:51

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կապան քաղաքի երկու բնակիչներ Գ․Փ․–ի և Մ․Հ․–ի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները,  «Շկոդա» մակնիշի  ավտոմեքենայով գիշերային հերթափոխով ծառայություն իրականացնելիս, ժամը 04:30-ի սահմաններում, ձայնային և լուսային ազդանշանով կանգնելու հրահանգ են տվել Գ․Փ․–ի անվամբ հաշվառված, մեկ այլ անձի կողմից վարած «Toyota LC 150 4.0 GAS» մակնիշի ավտոմեքենային, սակայն վերջինս շարունակել է վարել ավտոմեքենան և կայանել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող առանձնատան դիմաց։ Դրանից հետո պարեկային ծառայողները մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են վարորդը և Կապան քաղաքի վերոնշյալ բնակիչները։ Պարեկները վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո Գ․Փ․–ն ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը՝ վարորդի փաստաթղթերը և նրա սթափության վիճակը ստուգելուն միջամտելու նպատակով քաշել և պոկել է պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրացված, վերջինիս հսկողության տակ գտնվող  տեսագրող սարքը և նետել փողոցում՝ վնասելով այն:

Այդ ընթացքում Մ․Հ․–ն սպառնացել է վնասել պարեկներին ծառայողական նպատակներով հատկացված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, ապա բռնել է նրանցից մեկի համազգեստից, քաշքշել, հարվածել նրա գլխարկին, ինչպես նաև հրել է մյուս պարեկին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի հիշյալ բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930