«ԱԱԾ-ն երեկ շատ կարեւոր հայտարարություն է արել այդ բոլոր մեղադրանքների համար։ Հիմա մենք էլ գործ ենք հարուցելու, դիմելու ենք դատարան, արդեն դիմել ենք, գործընթաց կար։ Միլիոնավոր դոլարների մասին լուրերը հերքեցին, գործակալ լինելը հերքեցին։ Ես իսկապես ուզում եմ գնահատանքով անդրադառնալ, որ ԱԱԾ-ն այդ քայլն արել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա անդրադարձավ իշխանամերձ շրջանակների գնահատականներին, թե շարժումը մարում է․ «Իրենք ինչո՞ւ են անհանգստացած՝ շարժումը մարում է, չի մարում, իրենց ի՞նչ գործն է, մարում է, թող մարի։ Ասել եմ՝ ոչ կենսագրություն ունեն, ոչ խելք, մեզ ձեռք է տալիս, որ իրենք խելք չունեն»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե Բագրատ սրբազանը բախումների է տանում մարդկանց, նա պատասխանեց․ «Բախումների տանողն իրենք են, Մարտի 1-ի ամբողջ պատմությունն իրենք հիմա փորձում են բերել դաշտ, բայց մոռացել են, թե ով ինչ էր ասում Մարտի մեկին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ