Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում:
Բացի այդ, 2021-2026 թթ. իր ծրագրով կառավարությունը ստանձնել է Հայաստանի ընդհանուր նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատումների կանոնակարգման գործընթաց։
Առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում, որով նախատեսվում է սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, այդ ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել կառավարությանը, լիազորել նրան սահմանելու ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երթևեկության սահմանափակումների առանձնահատկությունները, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ կնքվող պայմանագրի հիման վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։