Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը խնդիրները լուծելու փոխարեն նախընտրում է ամենահեշտ ճանապարհը՝ պարտք վերցնելու տարբերակը. «Փաստ»

Հունիս 04,2024 11:16

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի տեմպը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13,2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Արտաքուստ թվում է, թե պետք է գոհ լինել այսպիսի տեմպերից, սակայն մի շարք բացասական միտումներ են նկատելի, որի վերաբերյալ մանրամասն նշել է «Լույս» հիմնադրամն իր՝ վերջերս արված վերլուծության մեջ։ Նախ՝ տնտեսական ակտիվությունը նվազում է, և ընթացիկ տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4,9 տոկոսային կետով:

Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլ ամիսների աճը ևս որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 3,9%: Ստացվում է, որ եթե ոսկերչության ոլորտի աճ չունենայինք, կարող էինք նույնիսկ անկում ունենալ։ Ու այդպես էլ արտաքին գործոններից կախված՝ Հայաստանի աճը չի փոխակերպվում հիմնարար աճի, երբ, օրինակ՝ Հայաստանում կավելանան արտադրության և արտահանման տեմպերը։ Դրա համար մեծ հնարավորություններ են բացվել, սակայն Հայաստանը չի օգտվում այդ հնարավորություններից։ Օրինակ՝ արևմտյան բազմաթիվ կազմակերպություններ ու ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Համապատասխան աշխատանք տանելու դեպքում այդ կազմակերպություններին կարելի էր բերել Հայաստան, իսկ ռուսական շուկայում առաջացած բացը լրացնել հայկական ապրանքների արտահանման ու հայկական ընկերությունների միջոցով։

Կառավարությունն առկա խնդիրները լուծելու փոխարեն նախընտրում է ամենահեշտ ճանապարհը, այն է՝ ամեն անգամ պարտք վերցնելու տարբերակը։ Արդյունքում ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։ Պարտքի ավելացումն ինչ-որ տեղ կարելի էր ընդունել, եթե լիներ նպատակային, բայց վերցված այդ գումարներն ընդամենը հրդեհը հանգցնելու համար են և չեն ծառայում հավելյալ տնտեսական արդյունք ունենալու գործին։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930