Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժմանն աջակցություն հայտնած որոշ անձինք այսօր կեղտոտ արշավ են սկսել մեր դեմ, դա բարոյական չէ»․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 04,2024 11:05

«Երազախաբ են լինելու, շարժումը չի կարող մարել, որովհետեւ շարժումը հենց առաջին օրվանից ունի հստակ ծրագրեր ու նպատակներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք կամ երազում են, կամ փորձում են թե ներսից, թե դրսից ցեխ շպրտել շարժման վրա, արատավորել կամ վիժեցնել շարժումը, չեն հաջողելու։

«Ես այս օրերի ընթացքում բազմիցս ականատես եմ եղել, երբ թե իշխանական գրչակները, թե մարդիկ, որոնք առաջին օրվանից եկել են Կիրանց ու աջակցություն հայտնել շարժմանը, հիմա տարբեր կերպ իրենց կեղտոտ, նենգ ծրագրերով կամ խոսույթով փորձում են խոչընդոտ հանդիսանալ շարժման համար։ Դա որեւէ մեկի մոտ չի ստացվելու, մարդիկ պետք է բարոյականության ու սկզբունքների առումով կես ժամը մեկ կարծիք ու սկզբունք չփոխեն, սկզբունքային լինեն։ Այս պայքարը ոչ իրենք են սկսել, ոչ իրենք կապ ունեն շարժման հետ։ ՔՊ-ի հետ պարզ է ամեն ինչ, այդ մարդիկ բոլոր բարոյականության ու արժեհամակարգերի սահմաններն անցել են։ Բայց այն մարդիկ, որոնք այս ամիսների ընթացքում եկել են, եւ մենք գրկաբաց ընդունել ենք նրանց, եւ այսօր կեղտոտ արշավ են սկսում, դա ոչ բարոյական է, ոչ մարդկային է, ոչ էլ քաղաքական»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը նաեւ անդրադարձավ ՔՊ-ի՝ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու հարցին։ Հետախուզում է հայտարարվել Տավուշի մարզի բնակիչ, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ։

«Հերթական փուչիկը տրաքվում է, իբր իրենք կոռուպցիայի ու կաշառակերության հետ կապ չունեին։ Այսօր բոլոր ինստիտուտները կաշառակերության մեջ թաղված են, գներն են փոխվել։ Ամեն մարդ պիտի պատասխան տա, եթե քրեորեն պատժելի արարք է կատարել։ Եթե մեկ լումա գողացել ես պետությունից, հանցագործ ես, պետք է պատասխան տաս, բոլորն էլ դրա համար պետք է պատասխան տան։ Բայց ոչ դրա քողի տակ խաբես ժողովրդին, գաս, դու ավելի կոռումպացված լինես, քան բոլոր իշխանությունները միասին վերցված»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930