Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «ԱԳՆ-ի շենքը գրոհող ցուցարարների դեմ ոստիկանությունը բռնություն գործադրելու է միշտ։ Բա ի՞նչ պիտի անի». «Հրապարակ»

Հունիս 04,2024 11:00

Դատախազությունը բողոքարկելու է ՀՀ նախկին փոխոստիկանապետի դատավճիռը։ Այս մասին «Հրապարակին» հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից․ «Դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի»:

Հիմա էլ քիչ չեն երանոսյանները:

ԱԳՆ-ի առաջ ցուցարարներին զանգվածային ծեծի ենթարկելու մարտաֆիլմը, փողոցի մեջտեղում կայանված ավտոմեքենաների վարորդների ծեծուջարդի կադրերը, պատգամավորի ծեծը, ջարդված քթով ցուցարարը համացանցի «հերոսներն» են այս օրերին` այդ կադրերը տասնյակ հազարավոր դիտումներ ունեն։

Փողոցներում քաղաքացիների նկատմամբ կատարվող բռնությունների, վայրագությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Դանիել Իոաննիսյանին, որը նախկինում դատապարտում էր նման գործողությունները։

– Ոստիկանությունը միշտ պետք է բռնության, քաղաքացիներին հնազանդեցնելու գործի՞ք լինի։ Մարդիկ ուղղակի փողոց են դուրս գալիս, խաղաղ ակցիաներ են անում, խուլիգանություն չեն անում: Լավ, ո՞ր իշխանության օրոք սա պետք է վերանա։ 

– ԱԳՆ-ի շենքը գրոհող ցուցարարների դեմ ոստիկանությունը բռնություն գործադրելու է միշտ։ Բա ի՞նչ պիտի անի։

– Իսկ Ռադիոտունը հիշո՞ւմ եք։ Էն ժամանակ ոչինչ չարեցին, չէ՞: 

– Այո, դա էլ էր ապօրինի։ Չկարողացան, բայց փորձեցին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930