Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կխնդրեի դուրս գալ այդ հոգեվիճակից, այդ կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին դա չի սազում»․ Արմեն Ռուստամյանն ու Արարատ Միրզոյանը վիճեցին

Հունիս 04,2024 10:54

«Արտաքին հարաբերությունների մասում բյուջեն ծախսել եք աննպատակ, քանի որ կառավարության ծրագիրը չեք կատարել։ ՀԱՊԿ-ի մասով՝ կառավարության ծրագրում մի բան է գրված, դուք բոլորովին այլ բան եք արել, Արցախի մասով, ընդհանրապես, հակահայկական գործունեություն եք ծավալել, Ցեղասպանության հարցում․․․ սրանք բոլորը կառավարության ծրագրից բխող են, որոնք չեն կատարվել։ Ճիշտ հակառակը՝ կատարվել են Ադրբեջանի պահանջները»,- խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը, իբրեւ Ադրբեջանի պահանջների կատարում, վկայակոչում է Տավուշում սահմանազատումը, որի՝ Ադրբեջանի պահանջ լինելու մասին իշխանությունն էլ է բացեիբաց խոսում։ Նաեւ՝ ՀՀ սահմանադրության փոփոխության մտադրությունը:

«Չեմ կիսում ձեր գնահատականները, մոլորություն եմ համարում, ավելի ճիշտ՝ կործանարար եմ համարում Հայաստանի համար այդ մտածելակերպը, որի արդյունքները մենք տեսանք վերջին տասնամյակներում»,- Արմեն Ռուստամյանին պատասխանեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ դրսից է ներարկվում այդ մտածելակերպը։ Նաեւ հավելեց՝ դուք ձեզ ավելի շատ «կչորեիք», եթե այս կողմից պատասխանեիք ձեր տված հարցին, քան ես եմ պատասխանում։

«Կխնդրեի դուրս գալ այդ հոգեվիճակից, այդ կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին դա չի սազում, որ կարծում եք, թե հարց եմ տալիս, ուրեմն ինչ-որ կողմերից ուղղորդված է։ Ես կոնկրետ հարց եմ տալիս․ դուք կառավարության ծրագիրը չեք կատարել»,- արձագանքեց Արմեն Ռուստամյանը՝ հեգնելով՝ որ այս վիճակին չհասնեինք՝ պետք է մի ծրագի՞ր ընդունեինք, ապա լսեինք Ադրբեջանի հրահանգները եւ կատարեի՞նք։

Արարատ Միրզոյանն էլ պատասխանեց՝ ես էլ իմ համոզմունքն եմ արտահայտում եւ նկատեց՝ Արմեն Ռուստամյանի նարատիվները համընկնում են այն համոզմունքների հետ, որոնք ունեն որոշ գերտերություններ եւ «մենք բախվում ենք հետեւանքների՝ հայ քաղաքական մտքի՝ իրավիճակին ադեկվատ մտքեր, որոշումներ կայացնելու անկարողության»։

Արարատ Միրզոյանը նաեւ հիշեցրեց, որ ՔՊ-ն պայմանագիր ունի ՀՀ քաղաքացիների հետ, ստացել է քաղաքացիների քվեն․ մի բան, որը չունի ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր պատգամավորը ստիպված է լինելու սպասել հերթական ընտրությունների, որտեղ կուսակցությունները կներկայացնեն իրենց անելիքները, արածը եւ չարածը՝ ակնկալելով նոր քվե։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930