Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին. Շարմազանով

Հունիս 04,2024 10:11

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ՝ 2012-ին Սանկտ Պետերբուրգում փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին։

2012-ի հոկտեմբերի 17-18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ԽՎ-ն կազմակերպել էր «Ընդդեմ նացիզմի եւ այլատյացության» միջխորհրդարանական համաժողով։

ՀՀ-ն ներկայացնում էի ես եւ ԱՊՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը։

Երեւանից  պատրաստված մեկնել էինք։

Նախագահականի ու ԱԳՆ-ի գործընկերներիս հետ հաշվարկեցինք,որ ադրբեջանցիները կփորձեն խաղարկել «Խոջալուի քարտը» ու հակաքայլ պատրաստեցինք՝ Մութալիբովի հարցազրույցը Դանա Մազալովային՝ տպագրված 02.04.92 -ին «Независимая газета» թերթում։

Իսկ այդ հարցազրույցում Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովն ասել էր, որ Խոջալուի ողբերգության հետ հայերը կապ չունեն, այն կազմակերպված է եղել Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից։

Իսկ նպատակը՝ իշխանափոխությունն էր։

Մեր հակաքայլն աշխատեց։

Հենց ադրբեջանցի պատվիրակ Ռահիմ զադեն խոսեց Խոջալուից, ես նրան հակադարձեցի, ներկաներին ընթերցեցի Մութալիբովի խոսքերն ու հարցազրույցի պատճենները բաժանեցի Տավրիդյան պալատում հավաքված համաժողովի բոլոր մասնակիցներին։

Այլեւս երբեք մեր ներկայությամբ ադրբեջանցիները չէին խոսում «Խոջալուի» մասին։

Իսկ այսօր Ադրբեջանը բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել։

Ինչո՞ւ։

Որովհետեւ կապիտուլյանտ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930