Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն իմ հոգեւոր կարգավիճակի մեջ եմ». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Հունիս 04,2024 09:49

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 27-ին դադարեցրեց Բագրատ Սրբազանի եկեղեցական և վարչական ծառայությունը: Փորձեցինք զուգահեռ անցկացնել Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հոգեւոր ծառայության դադարեցման հետ: Նրան տարիներ շարունակ դիմում ենք հոգեւոր կոչմամբ՝ անգամ դատական գործընթացների ժամանակ, խտացնելով հարգանքը հոգեւոր անցյալի նկատմամբ:

-Դուք սառեցվա՞ծ եք, կարգալույծ արվա՞ծ, որն է սխալը, երբ դիմում ենք Սարկավագով, Սրբազանով:

-Ինձ կարգալույծ չեն արել, աստիճանը որ տվել են, պահպանվել է: Եղան խնդիրներ, որոշեցի չգնալ եկեղեցի: Իմ արարքն այն չէր, որ կարգալույծ անեին:

-Ո՞րն էր իրական սառեցման պատճառը:

-Նովա հյուրանոց էին կառուցում, ասացի` անարդար գործ եք անում, 500 քմ. զավթում եք բակից, բնակիչներին թշնամացնում, ու ասում`բարի գործ ենք անում: Իմ բարձրացրած հարցը հաճելի չէր որեւէ մեկին, ընդհուպ` Եկեղեցուն:

Եկեղեցին պիտի անհատ մարդու կյանքից, գործունեությունից անջատ մնա: Եկեղեցին խորհուրդ ունի. Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի: Հիմքն է, մենք իրավունք չունենք քանդել այդ հիմքը: Ով էլ գա, գնա այս մոլորակում, չի կարող տրորի եկեղեցու հիմքը:

Այլ բան է, երբ որպես անձ գայթակղվում են, հատկապես իշխանությունը: Դիմեցի Հայրապետին, Սերժ Սարգսյանին, հոգեւոր թեմի առաջնորդներին ընդհանուր նամակ գրեցի. ինչու ենք այդպես անում, եկեք հասկանանք, մեր տունն է, եկեք կառուցենք, շենացնենք, ոչ թե քանդենք: Տեսա հաճելի չէր ոչ մեկին, դիմում գրեցի, ազատվեցի:

Իմ հոգեւոր կոչումը մնում է: Իմ պարկեշտ ծառայությունը մնում է: Ես միշտ ասում եմ՝ Ձերը իշխանություն է, ձեզ եթե իշխանությունից հանեն, մի վայրկյան դուք չկաք, իմը Աստծո կողմից տրված շնորհ է, բարեշնորհ` բարի շնորհներով օժտված մարդ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Անդրանիկ Սարկավագի՝ վարչական դատարանում շարունակված դատաքննությունը կարդացեք «Առավոտ»-ի վաղվա համարում:

Լուսանկարը՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930