Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ խոսել ենք նաեւ մեր շարժման մասին. Վահագն Մելիքյան

Հունիս 04,2024 00:03

«Ես այստեղ եմ՝ որպես Հայաստանի ու Արցախի բարեկամ։ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իսկ արդարության իրավունք ունի ողջ հայ ժողովուրդը։ Ես հավատում եմ, որ այս երկու իրավունքները կիրացվեն։ Հույս ունեմ, որ արցախցիները կրկին կվերադառնան իրենց տները, ու երբ ես հաջորդ անգամ ժամանեմ Արցախ, կտեսնեմ այն կյանքը, որը նախկինում էր»,-Սուրբ Աննա Եկեղեցու բակում հանդիպման ժամանակ ասաց Լատվիայի Սեյմայի նախկին պատգամավոր, Հայաստանի հետ Լատվիայի բարեկամության խմբի նախագահ Սերգեյ Պոտապկինը:

Սերգեյ Պոտապկին

Դիվանագետ Վահագն Մելիքյանն էլ նշեց, որ Դիվանագետների համահայկական խորհուրդը սկսել է իր հանդիպումների շարքը Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։  «Այսօր առավոտյան հանդիպել ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի՝ Վասիլիս Մարագոսի հետ։

Մտքեր ենք փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների և ընդհանրապես Արցախյան հիմնահարցի, սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուրջ, քննարկել ենք ընդհանուր տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները»,-ասաց Վահագն Մելիքյանը։

Նրա ձեւակերպմամբ, իրենց ունեցած խոսակցությունը եղել է շատ անկեղծ ու կառուցողական։ « Զրուցել ենք նաև մեր շարժման, դրա սկզբնաղբյուրների և նպատակների մասին։ Այս հանդիպումները, վստահաբար, լինելու են շարունակական»,-ընդգծեց դիվանագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930