«Մենք ցանկանում ենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ Կովկասում և հենց այդ պատճառով էլ պնդում ենք վերոնշյալը։ «Ղարաբաղյան հարցը» ոչ մի կերպ չի կարող փակված համարվել։ Փախստականների վերադարձը, հայկական մշակութային և կրոնական և հուշարձանների ճակատագիրը հրատապ, բայց ոչ ամբողջական խնդիրների ցանկն է, որոնցով պետք է մտահոգվենք միասին: Մտահոգված ենք նաև ՀՀ–ում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու արձանագրված փորձերով», – ասված է ակումբի հայտարարության մեջ:
«Sputnik Արմենիա»