Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին լրագրողներն ԱԺ-ում հարցրեցին՝ «հակահայ վիժվածք» արտահայտությունն ասե՞լն է հանցագործություն, թե՞ «լեզուներդ կկտրեմ» ասելը, կամ քաղաքացու ձեռքերը ոլորել տալն ու դեմքին թքելը:
Նա պատասխանեց. «Քանի որ հարցադրումն ունի քաղաքական ենթատեքստ, չեմ ուզում այդ ուղղությամբ անդրադառնալ այդ հարցին: Մի դեպքում պարունակում է սպառնալիք, մյուս դեպքում վիրավորանք: Բայց սպառնալիքի դեպքում նախատեսվում է քրեական պատիժ, եթե այն ռեալ է, իսկ վիրավորանքի դեպքում քրեական պատասխանատվություն չի նախատեսվում»:
Հարցին՝ ինչպե՞ս եք պնդում, որ քրեական գործեր չեն կարվում՝ Արսեն Այվազյանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, մենք կարուձեւով չենք զբաղվում: Մենք զբաղվում ենք քրեական գործերի քննությամբ: Մենք քրեական պատվեր չենք կատարում, մենք կատարում ենք մեր աշխատանքը բոլոր ժամանակներում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ