«Հեղաշրջումը ներքին փողերով է կազմակերպվում, դրսից որեւիցե հետք չկա»,- խորհրդարանում, 2023 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հեգնանքով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին արձագանքեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔԿ ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանին՝ հիշեցրեց իշխանական շրջանակներից հնչող հայտարարությունները, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանը գործակալ է, շարժումն էլ ֆինանսավորվում է արտերկրից։
Նա նաեւ հիշեցրեց, որ 2020 թվականից սկսած բոլոր ընդդիմադիր առաջնորդների եւ ընդդիմադիր շարժումների վերաբերյալ նման հայտարարություններ եղել են ու հարցրեց՝ պետական հեղաշրջման կասկածով որեւէ քրեական գործ կա՞ հարուցված․ «Ինչի՞ քրեական գործ չի հարուցվում օտարերկրյա շպիոնների դեմ։ Փող, վերջապես եկե՞լ է, թե՝ չի եկել․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որ փող դրսից եկել է հեղափոխության համար, առաջին փողը եկել է Սախալինից»։
Կարդացեք նաև
Արսեն Այվազյանը վստահեցրեց՝ եթե հաղորդումներ լինեն՝ ընթացք կտրվի․ նա պետական դավաճանության գործերի մասին այս պահին դժվարացավ հստակ տեղեկություններ տա, բայց՝ կճշտի՝ կասի։
Արթուր Խաչատրյանն առաջարկեց՝ հինգ ուժային կառույցներով միասին հայտարարեն, որ նման բան չկա, հայաստանյան ընդդիմությունը դրսի մայրաքաղաքներից չի ֆինանսավորվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ