Ավարտվեց Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը։ Գրանցվել է 81 մարդ, միայն այսօր՝ 43-ը։
Գրանցվածների զգալի մասը պահպանողականներ են։
Վերջին օրով գրանցվել են նաև Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, 2021-ի ընտրություններին մասնակցած, Նահատակների և վետերանների հիմնադրամի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, աշխատանքի նախարար Սովլաթ Մորթազավին։
Սահմանադրության պահապանների խորհուրդը թեկնածուներին հաստատելու է 5 օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության՝ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 օրով։
Կարդացեք նաև
Խորհրդի հաստատմանը, մեծ հավանականությամբ, կարժանանան [առնվազն] Ղալիբաֆը, Զաքանին, Էսմայիլին, Բազրփաշը, Նիքզադը, Ղազիզադե Հաշեմին, Ջալիլին։ Նրանց մի մասը ընտրապայքարից դուրս կգա հօգուտ այն թեկնածուի, ում շուրջ կորոշեն համախմբվել պահպանողականները։ Եթե անակնկալներ չլինեն, այդ թեկնածուն կարող է լինել Ղալիբաֆը։
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք