Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Այվազյանը չի կարող ասել՝ քանի՞ վարույթ կա կարմիր բերետավորների դեմ՝ ցուցարարներին ծեծելու համար

Հունիս 03,2024 21:01

«Ձեր հսկողության տակ գտնվող անձը ճանապարհին խոշտանգվում է»,-ՔԿ ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանին այսօր խորհրդարանում, 2023 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, հիշեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նկատելով, որ ՔԿ-ի աշխատանքը բավական հոյակապ է ստացվում՝ քաղաքական իշխանության ցանկությունները կատարելու առումով։

Պատգամավորը հայտարարեց՝ ինքն Արսեն Այվազյանի պատասխանից այդպես էլ չհասկացավ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ՀՅԴ գրասենյակի մոտ ծեծի ենթարկելու դեպքով վարույթ հարուցվե՞լ է, Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու գործով վարույթ կա՞, կարմիր բերետավորների նկատմամբ քանի՞ քրեական վարույթ կա հարուցված՝ ցուցարարներին ծեծելու համար։

Արսեն Այվազյանը կրկին պատասխանեց՝ չի կարող տվյալ հրապարակել, թե քանի՞ վարույթ կա հարուցված ոստիկանության աշխատակիցների մասով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930