Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2023-ին ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է 853 միլիոն 208 հազար դրամ

Հունիս 03,2024 20:30

ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրել է 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունը

 

2023 թվականին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրով ի սկզբանե հատկացվել է 1 միլիարդ 409 միլիոն 814.700 դրամ։

Հունիսի 3-ին խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

ՀՀ կառավարության որոշումների համաձայն ավելացվել է 166 միլիոն 950 հազար դրամ։ Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 1 միլիարդ 576 միլիոն 764 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 1 միլիարդ 520 միլիոն 922 հազար դրամ: Չիրացված տնտեսումը կազմել է 55 միլիոն 842 հազար դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե։ Հաստատված բյուջեի նկատմամբ կատարման տոկոսը կազմել է 128, իսկ տարեկան ճշտված բյուջեի նկատմամբ՝98%:

ԿԸՀ-ի բյուջետային հատկացումները տրվում են մեկ ծրագրով։ Միջոցառումների թիվը ըստ տարիների տարբեր են, 2023 թվականին իրականացվել է 7 միջոցառում։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայություններ» միջոցառմանը հատկացվել է 467 միլիոն 589 հազար դրամ։

«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» միջոցառմանը՝ 81 միլիոն 851 հազար դրամ։

2023 թվականին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (Սիսիան և Անի համայնքների) կազմակերպման համար հատկացվել է 7 միլիոն 580 հազար դրամ: Այս միջոցառումով 2023 թվականի ընթացքում ՀՀ կառավարության 02.03.2023թ. N 271-Ն որոշմամբ հատկացումն ավելացվել է 133 միլիոն 949 հազար դրամով։ ՀՀ ոստիկանության հատկացումը կազմել է 12 միլիոն 968 հազար դրամ:

Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 154 միլիոն 497 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 154 միլիոն 329 հազար դրամ:

127 միլիոն դրամը կազմել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, տեղամասային ընտրական հանձնաժողովների, և մատնահետքի սարքերի մասնագետների աշխատավարձերը:

2023 թվականին ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է 853 միլիոն 208 հազար դրամ:

ՀՀ ոստիկանության հատկացումը համաձայն ՀՀ կառավարության 02.03.2023թ. N 271-Ն որոշման կազմել է 274 միլիոն 986 հազար դրամ:

Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 1 միլիարդ 105 միլիոն 194 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 1 միլիարդ 63 միլիոն 851 հազար դրամ: Չիրացված տնտեսումը կազմել է 41 միլիոն 343 հազար դրամ: Տնտեսվել է չհամալրված և բացակա Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի գումարները։ Ոստիկանության հատկացումներից տնտեսվել է փոստային ծառայությունների և գրասենյակային նյութերի գումարներից:

677 միլիոն 570 հազար դրամը կազմում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, տեղամասային ընտրական հանձնաժողովների, և մատնահետքի սարքերի մասնագետների աշխատավարձերը: Չիրացված 40 միլիոն 843 հազար դրամ տնտեսումը փոխանցվել է պետական բյուջե։ Տնտեսվել է չհամալրված և բացակա Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի գումարները։

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառմանը հատկացվել է 33 միլիոն 25 հազար դրամ: Դրամարկղային ծախսը կազմել է 30 միլիոն 280 հազար դրամ: Գնումների մրցույթային գործընթացի արդյունքում առաջացած 2 միլիոն 744 հազար դրամ տնտեսումը փոխանցվել է պետական բյուջե:

«Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» միջոցառմանը հատկացվել է 22 միլիոն 561 հազար դրամ: Դրամարկղային ծախսը կազմել է 22 միլիոն 559 հազար դրամ:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930