Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ նորոգած դուռը հաջորդ օրը ճաքում է, պատուհանը տեղադրում են՝ համապատասխան հարդարանքը չկա»․ Լիլիթ Գալստյանն՝ ԱԺ-ում վերանորոգման մասին

Հունիս 03,2024 20:10

«Երեկ նորոգած դուռը հաջորդ օրը ճաքում է, պատուհանը տեղադրում են՝ համապատասխան հարդարանքը չկա, լվացարաններն այսօր տեղադրում են՝ վաղը փչացած է եւ այսպես՝ ամիսներ շարունակ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին տրամադրված հատվածում նորոգում էր տեղի ունենում՝ գցված գորգերի պայմաններում»,- այս ամենն այսօր ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ,  ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ տեսնում է բարեփոխելու ճիգը, բայց զուգահեռ տեսնում է նաեւ չհամակարգված, չափորոշիչներին չհամապատասխանող աշխատանք եւ հորդորեց՝ հետեւել աշխատանքներին։ Նա նաեւ ասաց, որ աշխատակազմին խնդրել է՝ հանձնաժողովի նիստերի դահլիճում աթոռների փոշիները մաքրեն, որովհետեւ «ամիսների փոշի կա»։

Դավիթ Առաքելյանն արձագանքեց՝ անձամբ  է հետեւողական լինում կատարվող աշխատանքներին, որքան հասցնում է, բայց մեղավորը մրցույթում շահած կազմակերպությունն է, որը տալիս է եզրակացություն, որ աշխատանքներն ավարտվել են եւ լավ, իսկ ԱԺ աշխատակազմը չի կարող չընդունել այդ եզրակացությունը։

Աթոռների փոշիների մասով Վլադիմիր Վարդանյանը հումոր արեց՝ «մեր հանձնաժողովը նիստեր հաճախ է անում, աթոռներին փոշի չի լինում՝ չի հասցնում նստել»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ շենքի վերանորոգման աշխատանքներ՝ նախատեսված են եղել 107 միլիոնի, իրականացվել է 70-ի։ Նախագծից 30 տոկոսի շեղումը, Դավիթ Առաքելյանի փոխանցմամբ, պայմանավորված է նախատեսված ինչ-ինչ աշխատանքների հետաձգումով․ այդ թվում նաեւ՝ ԱԺ բակի վերանորոգման։ Առաջիկայում ԱԺ ամբողջ բակի ոռոգման ցանցի վերակառուցում կանցկացվի․ԱԺ այգին ոռոգվում է խմելու ջրով։

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին նաեւ իր աշխատասենյակի ինտերներտ կապի հարցն էր հուզում․ լավը չէ։ Դավիթ Առաքելյանը վստահեցրեց՝ հաղթող կազմակերպությունը վերազինման աշխատանքներ է սկսելու առաջիկայում, ամեն ինչ կկարգավորվի։

Վլադիմիր Վարդանյանին հուզում էր ԱԺ աշխատակազմում աշխատանքը գրավիչ դարձնելը․ կադրերի «հոսունություն» կա, բայցի այդ՝ մասնագիտական որակների հարցին են անընդհատ բախվում։

Մանրամասները՝ տեսանյութում

2023-ին ԱԺ բյուջեն կազմել է 7,067,172,500 դրամ, ծախսվել է՝ 6,944,533,100 դրամ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930